ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչե՜ր էին ասում առաջ, ինչեր են անում հիմա. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նախօրեին նշել է, թե ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ Արցախը: Պարզ ասած՝ վերահաստատել է, որ քպական իշխանությունը հրաժարվում է Արցախից, այն ճանաչում է ադրբեջանական: Նույն Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, 2016 թվականին, երբ ընդդիմադիր էր աշխատում, Արցախի հարցը փոխզիջումներով լուծելու Հայաստանի այն ժամանակվա իշխանությունների նպատակը որակում էր՝ «ստորացուցիչ»: 2017 թվականին ԱԺ ընտրությունների քարոզարշավի շրջանում նույն Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Այն, ինչ իրականում զիջում է, դրա անունը սկսել են դնել փոխզիջում: Իսկ ի՞նչ է զիջում Ադրբեջանը, որևէ մեկը կարո՞ղ է բացատրել:

Երբ որ Ադրբեջանը ասում է, որ իրենք Ստեփանակերտում են թեյ խմելու, Երևանում են թեյ խմելու, Սևանա լճի ափին չգիտեմ՝ ինչ են անելու, այս պայմաններում տարածքների վերադարձի մասին խոսելը նշանակում է ադրբեջանցիներին առանց որևէ խնդրի մոտեցնել Ստեփանակերտին, Սևանին, Երևանին»: Արդեն 2018-ի մայիսի 8-ին, ինչպեսև 2021ին՝ ինքնավերարտադրվելու ժամանակ, հայտարարում էր, թե՝ Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հիմքում պետք է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը և դրա իրացումը լինի: Ինչ վերաբերում է Արարատ Միրզոյանին, որի հայտարարությունն առիթ եղավ այս հիշեցումների համար, նա պակասը չէ:

Ի դեպ, ոչ թե «նախկինում», ոչ թե ընդդիմադիր աշխատելիս, այլ հենց իշխանություն եղած ժամանակ՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում, 2020 թ. հոկտեմբերի 15-ին, բուռն հայրենասիրական գրառում է արել ու շեշտել. «Զիջեցինք Արցախը, զիջելու ենք Մեղրին ու հետո Երևանը... Արցախը մեր հայրենիքն է, մեր տունը»: Բա մարդ իր տունը, իր հայրենիքը կճանաչի թշնամուն պատկանո՞ղ: Կամ՝ հիմա նրանցից որևէ մեկի բերանից «Արցախի հայության ինքնորոշման իրավունք» արտահայտությունը կլսվի՞: Չի լսվի: Նրանք հիմա «խաղաղություն» են խաղում ու անխնա զիջում ամեն ինչ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular