ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ես չեմ կիսում այն կարծիքը, որ մոտ օրերս կարող են ռազմական գործողություններ սկսվել, թեև…». Սերժ Սարգսյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նախքան Ֆրանսիայի Հանրապետություն պաշտոնական այցը հարցազրույց է տվել «Ֆրանս Պրես» գործակալությանը:

«Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը կոչ է անում միջազգային ուժերին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ Լեռնային Ղարաբաղում լայնամասշտաբ պատերազմը կանխելու համար՝ մեղադրելով իր ազգի ոխերիմ թշնամուն ռազմական «շանտաժի» մեջ»,- գրում է գործակալությունը:

«Իմ կարծիքով, միևնույն է, վտանգը մշտապես առկա է, և առկա է լինելու այնքան ժամանակ, որքան ժամանակ Ադրբեջանը չհամոզվի, որ, իրոք, Լեռնային Ղարաբաղի խնդիրը չունի ռազմական լուծում»,- ասել էր Սարգսյանը:

«Մտավախությունը, որ տասնամյակներ շարունակ տևող Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը նորից կարող է սրվել, է՛լ ավելի է սաստկացել՝ անցած ապրիլին ամբողջ շփման գծի երկայնքով անկանոն կրակոցներ իրականացնելուց հետո, որը 1994 թվականի զինադադարից ի վեր ամենավտանգավոր բռնությունն էր:

Մոսկվայի միջնորդությամբ իրականացված հրադադարը հանդարտեցրեց արյունահեղությունը մի քանի օրով, բայց Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի երկարաժամկետ միջնորդներն այդ դեպքերից ի վեր պայքարում են, որպեսզի վերականգնեն ընդհատված խաղաղ գործընթացը»,-գրում է «Ֆրանս Պրես»-ը:

Ըստ «Ֆրանս Պրես»-ի՝ Սարգսյանը, ով մարտի 8-ին հանդիպելու է Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդին, փաստել է, որ Իլհամ Ալիևը  ձախողում է յուրաքանչյուր առաջընթաց՝ պատերազմ սկսելու սպառնալիքներ ներկայացնելով:

«Բայց ես ասում եմ, դա փոխզիջում չէ, դա շանտաժ է: Ասում է՝ չէ, սա փոխզիջում է: Իրենց փոխզիջումը այն է, որ եթե մենք ընդունենք իրենց բոլոր պահանջները, ապա իրենք ռազմական գործողություններ չեն վերսկսի Լեռնային Ղարաբաղի դեմ,- ասել է Սերժ Սարգսյանը:

«Սարգսյանը կոչ է անում Փարիզին, Մոսկվային և Վաշինգտոնին «ցույց տալ, կամ գոնե թվարկել այն հետևանքները կողմերից մեկի համար, ով կնախաձեռնի ռազմական գործողություն, և սա շատ ավելի կարող է սթափեցնել»,- նշվում է հարցազրույցում:

«Ֆրանս Պրես»-ը նշում է, որ էներգակիրներով հարուստ Ադրբեջանը բազմիցս սպառնացել է ետ վերցնել այդ տարածաշրջանը ուժի միջոցով, բայց Հայաստանը խոստացել է ջախջախել թշնամու յուրաքանչյուր ռազմական գործողություն:

«Պատերազմը ավարտվել է 1994 թվականի անկայուն հրադադարով, բայց երկու կողմերը երբևէ չեն ստորագրել խաղաղության պայմանագիր և Սարգսյանը զգուշացրել է, որ նոր պատերազմի մտավախությունը սրվում է»- գրում է «Ֆրանս Պրես»-ը:

«Մեր հանրության մեջ կարծիք կա, որ ռազմական գործողությունների վերսկսումն ընդամենը ժամանակի հարց է. միգուցե՝ շաբաթների, միգուցե՝ ամիսների: Թեև Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը, Պաշտպանության նախարարը մշտապես պետք է պատրաստ լինեն այն հանգամանքին, որ հենց վաղը ռազմական գործողությունները կարող են վերսկսվել»,- ասել է Սարգսյանը:

«Ես չեմ կիսում այն կարծիքը, որ մոտ օրերս կարող են ռազմական գործողություններ սկսվել: Թեև, երբ գործ ունես անկանխատեսելի հարևանի հետ, ապա ամեն ինչ հնարավոր է»,- նշել է Սերժ Սարգսյանը:

Գործակալության բնորոշմամբ՝ ցանկացած նոր պատերազմ Արցախում կարող է հանգեցնել տարածաշրջանային հսկաներ՝ Ռուսաստանի և Թուրքիայի թշնամությանը Կովկասյան տարածաշրջանում, որը պատմականորեն եղել է նրանց աշխարհաքաղաքականության մրցակցության ասպարեզը:

ՀՀ Նախագահն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին՝ նշելով, որ Անկարան ղարաբաղյան հիմնախնդրում աջակցում է իր դաշնակից Ադրբեջանին:

«Երևանի և Անկարայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, քանզի 1993 թվականին Թուրքիան թրքախոս Ադրբեջանին աջակցելու համար փակեց իր սահմանը Հայաստանի հետ:

Թուրքիային զայրացնում է նաև այն փաստը, որ Երևանը պնդում է, որ առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ կատարված զանգվածային սպանությունները պետք է ճանաչվի որպես ցեղասպանություն»,- հիշեցնում է «Ֆրանս Պրես»-ը:

«Ես կարծում եմ՝ այս փուլում հայ-թուրքական հարաբերությունները մտել են փակուղի,-ասել է Սարգսյանը,- հայտնի դարձավ, որ նրանք հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորում են հայ-ադրբեջանական հարաբերություններով և այլևս դա չեն թաքցնում: Եվ բանը հասել է նրան, որ թուրքերի բոլոր հայտարարություններն արդեն իրական հայտարարություններ են, միակողմանի հայտարարություններ են՝ ի սատարումն Ադրբեջանի»:

Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանին միլիարդավոր դոլարների արժողությամբ զենք մատակարարելուն՝ ասելով.

«Գիտեք՝ մեզ համար դա ծանր է նաև հասկանալի պատճառով, որովհետև Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է»:

«Մոսկվան վաճառում է զենք նախկին Սովետական Միության երկու պետություններին՝ և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին, չնայած ռազմական դաշինք ունի միայն Հայաստանի հետ»,- նշում է գործակալությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular