ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երևան Սիթի»-ի հարևանությամբ կրակոցներ են հնչել․ հայտնի է՝ ովքեր են վիրավորվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները օպերատիվ հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզել են  երեկ՝ հուլիսի 20-ին, Երևանում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի և կրակոցների դեպքի մանրամասները, վիրավորների և մասնակիցների ինքնությունը։ 


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ այդ օրը, ժամը 21։40-ին Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել է Երևանի բնակիչ 32-ամյա Ռոբերտ Բ․-ն, իսկ ժամը 00։25-ի սահմաններում պարանոցի շրջանի հրազենային վնասվածք ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ 38-ամյա Կարեն Ս․-ն։ 

Պարզվել է, որ ժամը 21։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 29-ամյա Սամվել Հ․-ն իր ընկերների հետ Տիգրան Մեծի պողոտա 15 հասցեի հարևանությամբ վիճաբանել է Ռոբերտ Բ․-ի ու Կարեն Ս․-ի և վերջիններիս ընկերների հետ, որի ժամանակ միմյանց հասցրել են հարվածներ, հնչեցրել հայհոյանքներ, իսկ դեռևս անհայտ անձը անհայտ տեսակի ատրճանակով կրակոցներ է արձակել Ռոբերտ Բ․-ի և Կարեն Ս․-ի ուղղությամբ, վերջիններիս պատճառելով հրազենային վնասվածքներ։

Տիգրան Մեծի պողոտայից խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով՝ ձերբակալել և Ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 53-ամյա Վազգեն Շ․-ին, Երևանի բնակիչ 43-ամյա Հակոբ Հ․-ին, Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Արտեմ Ա․-ին, Երևանի բնակիչ 33-ամյա Հովհաննես Մ․-ին, Երևանի բնակիչ 31-ամյա Նորայր Յ․-ին, Լոռու մարզի բնակիչ 24-ամյա Մանուկ Յ․-ին և Երևանի բնակիչ 34-ամյա Վարազդատ Ա․-ին։ 

Իսկ արդեն այսօր՝ հուլիսի 21-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ոստիկանները ձերբակալել և Ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 45-ամյա Արման Ղ․-ին և 53-ամյա Արթուր Լ․-ին։ 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրողը,  հուլիսի 20-ին, կրակոցներն են հնչել Երևանում: Ժամը  21:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության Կենտրոնական բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Տիգրան Մեծ պողոտայում՝ «Երևան Սիթի»-ի դիմաց, կրակոցներ են հնչել: 

Դեպք վայրում հայտնաբերվել են 2 կրակված պարկուճ, դանակ, արնանման հետքեր, ակնոց: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular