ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի հումանիտար աղետի հերթական զոհը. բազմազավակ երեխաների հայր է մահացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանական շրջափակման մեջ հայտնված Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում հումանիտար ճգնաժամի հետեւանքով բազմազավակ երեխաների հայր է մահացել, 45 տարեկան։

Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ տղամարդու մահվան պատճառը ինֆարկտն է եղել։ Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված ինֆարկտի դեպքերը մի քանի անգամ շատացել են.

«Հաթերքում ինֆարկտի միակ դեպքը չէ, ստեղծված իրավիճակով պայմանավորված շատ դեպքեր են արձանագրվել։ Մանկահասակ երեխաների վիճակն է վատ։ Ծնողներ կան, որ անտարբեր են, հետամուտ չեն։ Երեխաների մոտ առողջական խնդիրներ է առաջանում, իրավիճակով պայմանավորված ծնողները ոչինչ չեն կարողանում անել, դե երեւի գիտեն, որ հետաքրքրվելու դեպքում էլ լուծում չունեն»,-ասաց նա։

Արցախի շուրջ 120 հազար բնակչությունը արդեն 7 ամսից ավելի է ադրբեջանական շրջափակման մեջ է, ավելի քան 35 օր՝ ամբողջական պաշարման մեջ՝ սովի ու հիվանդությունների սպառնալիքի առջեւ։ Հաթերքի գյուղապետի խոսքով՝ ժողովրդի վիճակն ահավոր է, դեղորայքի, վառելիքի, ուտելիքի հարցը չի լուծվում։ Դեղորայքի բացակայության պատճառով հիվանդները ծայրահեղ վիճակում են։ Մոտ մեկ շաբաթ առաջ մի կերպ կարողացել են ծննդկանի կյանքը փրկել, ցավոք՝ երեխան մահացել է։ 

«Մայրը չէր կարողանում գնալ հիվանդանոց հերթական ստուգումների, այս անելանելի իրավիճակում չի կարողացել։ Ծննդաբերության ժամանակ մորը մի կերպ են կարողացել փրկել։ Ստեղծված աղետալի վիճակի միակ լուծումը՝ ճանապարհի անհապաղ բացումն է, իսկ դրա համար պիտի ողջ հայ ազգը ջանք ներդնի, բայց տեսնում ենք, որ ազգի մեծ մասը անտարբեր է»,-ասաց նա։

Հայաստանի իշխանությունների՝ Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ճանաչելու հայտարարությունները, ըստ Գրիգորյանի, Ալիեւի բերանը լեզու են դրել՝ ինչ ուզում անում է։ Հաթերքի գյուղապետի խոսքով՝  Հայաստանում պետք է հեղաշրջում լինի։ 

«Փաշինյանին պետք է հեռացնեն, ախր ոնց կարող է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, ոնց կարող է հրաժարվել Արցախից, սա հայկական հող է, ինքը լավ իմանալով՝ ոնց եւ ինչու է հրաժարվում։ Ալիեւի բերանը լեզու է դնում, նա էլ ինչ ուզում՝ անում է։ Նույնն էլ Արցախի իշխանություններն են անում։ Մենք նրանց են մեղադրում, բայց ներկա պահին միակ բանը, որ կարող են անել՝ կռիվ հայտարարելն է։ Չգիտեմ, թե էլ ինչ կարող են առաջարկել»,-նշեց նա։

Լիա Սարգսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular