Մենք ՀԱՊԿ-ից ավելին էինք սպասում. Հայաստանի ԱԳ նախարար
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ավստրիական առաջատար «DerStandard» օրաթերթին տված հարցազրույցում անդրադարձել է հարցին, թե որքանո՞վ են փոխվել Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ:
«Եթե հետևենք հայ հասարակությունում առկա բանավեճերին, ապա մեծ հիասթափություն կարելի է տեսնել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործողությունների և Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժումների վերաբերյալ ռուսական արձագանքների կապակցությամբ: Մենք դիմեցինք ՀԱՊԿ-ին, և ունեցանք դիտորդական առաքելություն՝ գլխավոր քարտուղարի գլխավորությամբ։ Բայց մենք ավելին էինք սպասում։ Դա գաղտնիք չէ»,-ընդգծեց է ԱԳ նախարարը: