ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն ու իր խորհրդարանական մեծամասնությունը լեգիտիմ չեն, իշխանության ղեկին խունտա է. Անդրանիկ Թեւանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, ՔՊ–ական պատգամավորների արած հայտարարությունները և վարվող քաղաքականությունն Արցախի ու Հայաստանի մասով լեգիտիմ չեն։ Դրանք չեն ստացել ՀՀ քաղաքացիների աջակցությունը 2021–ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, հետևաբար՝ գործող խորհրդարանական մեծամասնությունն ու կառավարությունն ապօրինի են։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանը:

Նա նաեւ նշել է. «Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մանդատ Փաշինյանը չունի։

Փաշինյանը խաբել է ՀՀ քաղաքացիներին, դրժել է իր խոստումը, հանձնել է Արցախը, հարցականի տակ է դրել Հայաստանի գոյությունը։

Եթե 2018–ին իշխանափոխության լեգիտիմ հիմք ներկայացվեց խոստման դրժումը, ապա հիմա առավելևս լեգիտիմ հիմք կա իշխանափոխության, քանզի 2018–ի համեմատ հիմա մենք ունենք պետության գոյության սպառնալիք։ 2018–ին պետական դավաճանության թեմա չկար, հիմա՝ կա։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Փաշինյանի վարած քաղաքականությունը պետական հանցագործության դաշտում է գտնվում և հակասահմանադրական է՝ գործ ունենք իշխանությունը զավթած խունտայի հետ։ Իսկ դա արմատապես փոխում է իրավիճակը։ Ոչ ցանկալի իշխանության և խունտայի միջև հսկայական տարբերություն կա։

Ինչ վերաբերում է Ստեփանակերտի պահվածքին։

Արցախից դեպի Հայաստան և արտաքին աշխարհ գնացող ազդակները պետք է ավելի հասցեական ու քաղաքական լինեն։ Լղոզվածությանն ու քնարերգությանը պետք է փոխարինեն հստակությունն ու պրագմատիզմը, սառը հաշվարկներն ու կոնկրետ գործողությունները։

Հ․Գ․։ Արցախում տեղի ունեցող դրամատիկ իրադարձությունների ու Հայաստանի իշխանության հանցավոր քաղաքականության ֆոնին «Հայաքվեի» ստորագրահավաքին մասնակցելն այն նվազագույնն է, որ այս պահին պետք է անի ՀՀ քաղաքացին։ Մյուս քայլերը պետք է արդեն քաղաքական մարդիկ իրականացնեն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular