ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հետհաշվարկը սկսված է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իշխանությունների անբարոյականության վերջին արարքին ականատես եղանք նախօրեին․  հուլիսի 20-ին Արարատ Միրզոյանը Վիեննայում մասնակցելով Հայաստանի պահանջով հրավիրված՝ ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստին, նշել է, թե «մենք պատրաստ ենք ճանաչել Ադրբեջանի 86.600 քկմ տարածքը, որը ներառում է Լեռնային Ղարաբաղը, սակայն այն ընկալմամբ, որ ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի միջազգային մեխանիզմի ներքո՝ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջոցով»։

Ըստ էության հայաստանյան պետականությունը տապալած խունտայի ներկայացուցիչներն արդեն ամբողջովին բաց տեքստով ու առանց որևէ արհեստական մանեվրների ու ձևականությունների մտել են «բլիժնի բոյ»՝ հրապարակավ հայտարարելով, որ Արցախն ադրբեջանական տարածք է։ Սա շուրջ երեք տարի տևած բառախաղերի ու տարբեր պրիզմաներով ներկայացված բառակույտերի վերջին հանգրվանն էր, երբ տարբեր առիթներով՝ նախ Նիկոլ Փաշինյանը, ապա իշխանության տարբեր մունետիկներ խոսում էին այս տրամաբանության մեջ, բայց ոչ մի ուղղակի ու հստակ բնորոշում ու կոնկրետ ձևակերպում չէին տալիս։

Փաշինյանի՝ Արցախն ադրբեջանական ճանաչելու առաջին քայլը Ռեյկյավիկն էր, երբ առաջին անգամ խոսեց, այսպես կոչված, 86,600 կիլմետր տարածքում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու ցնդաբանության մասին։ Նախ նշենք, որ ի սկզբանե սա մաքուր ադրբեջանական ձևակերպում է, և նման տարածքով Ադրբեջանի մասին խոսում են բացառապես ադրբեջանական պրոպագանդիստները։ Ավելին, դրան հաջորդեց իշխանական թիմի ամբողջ թափով այս թեզերի տիրաժավորմանը․ ՔՊ-ականները հնարավոր բոլոր հարթակներում սկսեցին միանգամից խոսել Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու փաստի մասին, տաբեր անհասկանալի ու հակահայ պնդումներ՝ համակեցության և «երկու ժողովուրդների կողք կողքի ապրելու փաստի մասին»։ Իսկ արդեն այսօր՝ Արցախի ԱԺ նախագահը խոսեց՝ «Ադրբեջանը բազմազգ երկիր է, հազարամյակներ շարունակ մենք ապրել ենք կողք-կողքի, այսօր էլ պատրաստ ենք մեր հարևանների հետ ապրել «հավասարը՝ հավասարի» սկզբունքով»։

Այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը «տուպիկի» առաջ է կանգնեցրել արցախյան իշխանություններին և Արայիկ Հարությունյանին ուղղակիորեն թելադրում է, թե ինչ անի, նորություն չէ, դրա մասին մամուլում խոսվել է քանիցս, իսկ այս վերջին հայտարարությունը խոսում է, այն մասին, որ Արցախում իշխանության գտնվողները գլուխները կախ կատարում են Նիկոլի հրահագները՝ ուղիղ բանակցել Ադրբեջանի հետ։ Սա Արցախի համար ունի գերզման իջնելու հավասար նշանակություն, իսկ արցախահայությանը՝ կամ հակամերպվել ստեղծված ցեղասպանության հետ, կամ ուղղակի լքել սեփական տունը։

Փաշինյանն ու մյուսները գեղեցիկ փաթեթավորմամբ հանձնել են Արցախը և ներկայումս մնացել է վերջին արարն իրականցնել, և կոնկրետ գործողությունների համար թերևս ժամանակ գրեթե չունենք, ուստի տարբեր ճառերի ու պաթոսային տեքստերից զատ պետք է զբաղվել գործով և ՀՀ-ին նոր բանակցողի հարցը դարձնել քաղաքական տիրույթի թիվ մեկը օրակարգը՝ հետհաշվարկը սկսված է։

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular