ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տիկին Էրատո, դուք սովամահ եք լինելու ձեր ամուսնու գրկում. արցախցի պատգամավորի կոշտ ելույթը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանը երկիրը ներքաշեց կործանարար պատերազմի մեջ, Արցախից հրաժարվելով Հայաստանի համար մարտահրավերները ոչ թե ավարտվեցին, այլ միայն ավելացան, այն էլ վատթարագույն սցենարով: Այս մասին, այսօր՝ հուլիսի 21-ին, Արցախի ԱԺ արտահերթ նստաշրջանում իր ելույթում հայտարարեց ‹‹Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Նելա Գրիգորյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Խաղաղության դարաշրջան մուրացող վիժվածքը բերեց մեզ կործանման: Մեզնից յուրաքանչյուրը պետք է հստակ գիտակցի, որ միայն միասին մենք կարող ենք դիմադրել հայրենիքի օրեցօր հանձնման այս ազգադավ  գործողություններին: Միասին հայ ազգով, անկախ բնակության  վայրից, անկախ սեփական ամբիցիաներից ու քաղաքական հայացքներից, բոլորս պետք է  կոշտ արձագանքենք անհայրենիք ու  սրբապիղծ նիկոլական ծրագրերի իրականացմանը: Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում հայ ժողովրդի համար ընդունելի համարվել  որեւէ դեպքում չի կարող, իսկ դրա մասին անգամ խոսելն ինքնին հանցագործություն է, պետական դավաճանություն եւ վերջապես անպատվում ու անշնորհակալ վերաբերմունք արյուն թափած մեր հերոսների ազգանվեր մեր սփյուռքահայ բարեկամների եւ ընդհանրապես հայ ազգի նկատմամբ:

Մեր կողմից պետք է ամեն գնով պայքար սկսել  եւ բացառել առաջ քաշել այնպիսի գաղափար,  որը որեւէ կերպ կկանխորոշի Արցախի կարգավիճակը Ադրբեջանի կազմում: Վերջապես եկեք չմոռանանք, որ առաջին պատերազմի ժամանակ եւ դրանից հետո մենք եղել ենք վստահ ու համարձակ, եւ թուրքն ու ադրբեջանցին էին մեզնից սարսափում, քանզի ունեինք հզոր պետություն, բանակ, արժանապատվություն եւ դրանով անվախ էինք: Իսկ հիմա ի՞նչ:

Այո, մենք ունենք ծայրաստիճան լարված սահմանային եւ սոցիալական  խնդիրներ, բայց Հայաստանի իշխանությունը երբեք չպետք է մոռանա, որ չկա Հայաստան առանց Արցախի եւ չկա Արցախ առանց Հայաստանի: Բոլորիս նպատակը մեկն է՝ պահպանել մեր հայրենիքը  եւ հերոսների պատիվը:  Սա պետք է լինի մեր օրվա հրամայականը, եւ վերջապես սա պետք է լինի հայի տեսակը, մանավանդ ղարաբաղցուն:

Այս բարդ ու ճակատագրական ժամանակաշրջանում մենք իրավունք չունենք անտարբեր մնալ ոչ Նիկոլի, ոչ նրա խունտայի, երեկ Արաբատ Միրզոյանի կողմից արված այն հայտարարություններին, որ Արցախն Ադրբեջան է: Վայ, Ղարաբաղ, տեսեք ով է քո ճակատագիրը որոշում:

Արցախի թուրքացման ծրագրի իրականացնողը հենց Նիկոլ Փաշինյանն է եւ հենց նրանից պետք է պահանջել  Արցախի ապաշրջափակումը:

Հայեր, արթնացեք, աղետի եզրին ենք, մենք ոչնչացման սպառնալիքի տակ ենք, իսկ Փաշինյանը, նա եւ Էրատո տիկինը թքած ունեն Արցախի կորստի վրա:

Նա իրենց բանջարաբոստանային կուլտուրաները եւ Ալբերտ Էյնշտեյնի վերաբերյալ գիրքն է հրապարակում այն ժամանակ, երբ արցախյան հասարակությունը, այդ թվում հղի կանայք գոյաբանական խնդրի առջեւ են կանգնած ու կիլոմետրերով ճանապարհ են հատում իրենց կյանքի ու ազատության իրավունքն ապահովելու կոչով միջազգային  հանրությանը դիմելու համար։

Տիկին էռատո, վերջապես կողմնորոշվեք ու  հրապարակավ հայտարարեք, ո՞վ եք դուք՝  մահապարտ կանանց հրամանատա՞ր, ֆիզիկո՞ս, այգեպա՞ն, բոստնաչի՞, թե՞ պարզապես դավաճան։ Լավ իմացեք, արցախցուն ձեր օգտագործած սննդամթերքը չի հետաքրքում, ձեր հրապարակումներն էլ զազրելի են  ցանկացած գիտակից մարդու համար։

Արցախցին երբեք փախստականի կարգավիճակում չի հայտնվելու, ձեր կրկեսային բեմադրությունները Աստծո դատաստանին են արժանանալու, իսկ անձամբ դուք էլ, հուսով եմ, սովամահ եք լինելու, այն էլ ձեր ամուսնու գրկում։

Վերջում կոչս Նիկոլին՝ դու մնացիր ու մնալու ես մեր ազգի պատմության մեծագույն դավաճանը, դու  հերոսածին մայր դատող իշխանություն ես։ Այն,  ինչ դու արել և անում ես, չի կարող ներվել։ Դու պետական հանցագործ ես, դու պետք է ցմահ բանտարկվես ու ապրելու իրավունք չունես, հեռացիր ինչքան կարող ես շուտ»։

Նելա Գրիգորյանի ելույթն արժանացավ ծափահարությունների։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular