ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի. Մեթյու Միլլեր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ն շարունակում է խորապես անհանգստացած մնալ, որ Ադրբեջանը շարունակ փակ է պահում Լաչինի միջանցքը առևտրային, հումանիտար և անձնական մեքենաների համար, Radar Armenia-ի  հարցին ի պատասխան՝ հայտարարել է ԱՄՆ պետդեպի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը՝ շեշտելով՝ առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների տեղաշարժը Լաչինի միջանցքով պետք է անհապաղ վերականգնվի։

Լրատվամիջովը դիմել էր ԱՄՆ պետքարտուղարությանը՝ խնդրելով պարզաբանել, թե ինչպես է վերաբերվում Արցախում տիրող իրավիճակին։

Միլլերը նշել է, որ մարդասիրական նպատակներով տեղաշարժի դադարեցումը ահագնացնում է հումանիտար իրավիճակը և խաթարում վստահության ձևավորման ջանքերը խաղաղության գործընթացում։

«Առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների տեղաշարժը Լաչինի միջանցքով պետք է անհապաղ վերականգնվի։ Մենք հետևողականորեն պաշտպանում ենք տեսակետը, որ տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովումը։ Մենք ողջունում ենք այն երկխոսությունը, որը առաջ է մղում այս նպատակը», - պատասխանել է ԱՄՆ պետդեպի մամուլի խոսնակը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular