ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կարծիք. Պենտագոնի և ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությունը մտել է գործնական փուլ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Eadaily.com-ը գրում է, որ  Հայաստանի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի այցն ԱՄՆ և նրա հանդիպումն Ազգային գվարդիայի պետի և Եվրոպական հրամանատարության ռազմավարության տնօրենի հետ «բաց ուղերձ է հայկական ռազմական դոկտրինի տեկտոնական փոփոխությունների մասին»։ Այդ մասին գրել է «Ընկեր գեներալ» հեռագրային ալիքը։
«Երբ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի նման գործիչն է այցելում Պենտագոն և ԿՀՎ, դա դեռ կարելի է վերագրել ինչ-որ վերացական բարեկամության և փորձի փոխանակման…բանակի Գլխավոր շտաբը բանակի ուղեղն է, ռազմավարական կենտրոնը։ Ասրյանի ամերիկացիների հետ բանակցությունների մեջ մտնելը նշանակում է, որ Պենտագոնի և ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությունը թևակոխել է առանցքային նախագծերի գործնական իրականացման փուլ։ Մենք գիտենք դրանցից որոշների մասին, օրինակ այն, որ մարտական պատրաստությանն անցնում է ՆԱՏՕ-ի չափանիշներին, Պենտագոնի կենսալաբորատորիաների աշխատանքը շարունակվում է (և ամենայն հավանականությամբ ընդլայնելու է), հայկական բանակը մասնակցում է եվրոպական զորավարժություններին։ Բայց վստահորեն կարելի է ասել, որ դա այն ամենը չէ, ինչի մասին Ասրյանը խոսել է ամերիկյան խոշոր գեներալների հետ։ ՆԱՏՕ-ի ռազմաբազայի բացման մասին լուրերը սարերի հետևում չեն, մասամբ այն արդեն գոյություն ունի Հայաստանի զինված ուժերի 12-րդ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնի «տանիքի» տակ։ Ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ն առիթը բաց չի թողնի հայկական ցամաքային և հրետանային ուժերը զինելու իր զինատեսակներով։ Այդ ամենը լավ կլիներ, եթե չլիներ մի բայց, ՆԱՏՕ-ն երկար և ամուր համագործակցում է, և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի հետ։ Բանակի վիճակի մասին զգայուն տեղեկատվությունը, դատելով Ասրյանի այցից, արդեն կենտրոնանում է մեկ «տիկնիկավարի» շտաբում, որտեղից այն փոխանցվում է ԱՄՆ-ի, Բրիտանիայի և, անհրաժեշտության դեպքում, ԵՄ-ի, Իսրայելի և հենց Թուրքիայի հետախուզական ծառայություններին։ Դա հենց այն է, ինչը կոչվում է ինքնիշխանության կորուստ»,- գրել է հեռագրային ալիքը։
Հիշեցնենք, որ վերջերս Վաշինգտոնում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ԱՄՆ ԶՈՒ ԳՇ պետերի միացյալ շտաբի նախագահի տեղակալ ծովակալ Քրիստոֆեր Գրեդիի և ԱՄՆ ռազմաօդային ուժերի շտաբի պետ, գեներալ Չարլզ Բրաունի հետ քննարկել է երկու երկրների պաշտպանության ոլորտում համագործակցության հարցերը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular