ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջարկում եմ դուրս գալ լոզունգային քաղաքականությունից, հրաժարվել պայքարի իմիտացիայից, երկխոսել Բաքվի հետ․Սամվել Բաբայան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ացախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել․

«Արցախում ամենաօգտագործված բառը «պայքար»-ն է։ Պայքարի տարբեր մոտեցումներ են առաջարկվում։ Ես առաջարկում եմ դուրս գալ լոզունգային քաղաքականությունից, հրաժարվել պայքարի իմիտացիայից և տեղափոխվել գործնական դաշտ։

Որպես խորհրդարանական երկրորդ ուժի ղեկավար՝ մասնավորապես առաջարկում եմ հետևյալ գործնական և իրավական քայլերը՝

Ստեփանակերտ – Բաքու երկխոսությամբ ստեղծել փոխվստահության մթնոլորտ,

Դիմել ՄԱԿ-ին՝ Արցախում ապահովելու միջազգայնորեն երաշխավորված խաղաղապահ մանդատ,

Դիմել ՄԱԿ-ին վերանայելու Ադրբեջանի անդամակցությունը այն տարածքով, որով ընդունվել է ՄԱԿ։

- Դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ որպես ԽՍՀՄ-ի իրավահաջորդի հանգուցալուծելու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular