ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս պայմաններում ելքի ուղիներ կան. հնարավոր է կանգնեցնել այդ մահաբեր ընթացքը. Կարեն Միրզոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այն, ինչ ունենք Արցախում, չեմ կարծում, թե որեւէ մեկի համար անակնկալ է. դրա հնարավորության մասին բազմիցս խոսել ենք, տագնապը հնչեցրել ենք: Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ նշեց Արցախի ԱԳ նախկին նախարար, արտակարգ եւ լիազոր դեսպան Կարեն Միրզոյանը:

Անդրադառնալով ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը, որ Աղդամ-Ստեփանակերտ ուղին պետք է գործի եւ այնտեղից հումանիտար օգնություն հասնի Արցախ, Կարեն Միրզոյանն ասաց. «Այսինքն սրանով նոր մի էլեմենտ է ներմուծվում, որի նպատակն է ապահովել Ադրբեջանի կողմից հռչակված ծրագրի իրականացումը, այն է՝ պայմանական ռեինտեգրումը: Իսկ թե ինչ է նշանակում ռեինտեգրում ադրբեջանական տարբերակով, կարծում եմ՝ երկար-բարակ բացատրելու կարիք չկա: Իրենց համար դա հայկական Արցախի իսպառ ոչնչացումն է, ցանկալի է նաեւ ընդհանրապես հայկական զգալի ներկայության բացառումը այս տարածաշրջանում»,-ասաց նա:

Արցախի ԱԳ նախկին նախարարը հայտարարեց, որ այս պայմաններում ելքի ուղիներ կան. «Նույնիսկ այս օրհասական վիճակում հնարավոր է գնալ որոշակի քայլերի, որոնք եթե ոչ արմատապես կփոխեն իրավիճակը, գոնե կմեղմեն, թույլ կտան խուսափել զարգացման վատթարագույն տարբերակներից»: Նա ընդգծեց, որ հնարավոր է հասնել նրան, որ կարգավիճակի հարցը այս փուլում չքննարկվի, Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու ընթացքը կասեցվի. «Դրա համար հարկավոր է, որ հայկական կողմը  ունենա հստակ դիրքորոշում, լինի համառ իր նպատակներին հասնելու ճանապարհին: Ակնհայտ է, որ պետք է օրակարգ վերադարձնել ինքնորոշման իրավունքի եզրույթը: Ի վերջո, ես համոզված եմ, որ մեր խնդիրների զգալի մասը սկսվեց այն օրվանից, երբ հայկական կողմը կամավոր հրաժարվեց ինքնորոշման իրավունքի գաղափարից՝ փոխարինելով դա մարդու իրավունքների ապահովմամբ, անվտանգության ապահովմամբ:

Ինքնորոշման իրավունքը շատ լուրջ միջազգային սկզբունք է: Այո, այն գտնվում է որոշակի հակասության մեջ տարածքային ամբողջականության սկզբունքի հետ, այո, այսօր աշխարհը նախապատվություն է տալիս տարածքային ամբողջականության սկզբունքին՝ հասկանալի պատճառներով: բայց աշխարհը նաեւ ճանաչում մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս ներդաշնակել այդ երկու սկզբունքները: Դա պլեբեսցիտն է, ռեֆերենդումն է, բազմաթիվ այլ մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս հաշվի առնել նաեւ տեղի բնակչության կարծիքը, լսել նրա ձայնը:

Հիմա կարելի է մեջտեղ բերել որոշակի լուրջ փաստարկներ, որոնք օգտագործվել են հայկական դիվանագիտության կողմից 30 տարիների ընթացքում եւ ընկալելի են եղել աշխարհում»,-ասաց Միրզոյանը:

Նա խոսեց ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի առաջարկների մասին, նշելով, որ դրանով Օսկանյանը ցույց տվեց, որ կա այլընտրանք այսօր վարվող քաղաքականությանը. «Այն պարադիգմը, որ այսօր Հայաստանն ու Արցախը դատապարտված են գնալ անվերջ զիջումների, անվերջ կորուստների ճանապարհով, արհեստական է: Որոշակի լուրջ դիվանագիտական աշխատանքի արդյունքում հնարավոր է կանգնեցնել այդ մահաբեր ընթացքը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular