ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վտարման ենթակա ադրբեջանցին փորձել է անհանգստացնել մի կնոջ ու դանակով հարձակվել է նրա ամուսնու վրա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ծագումով ադրբեջանցին դանակով հարձակվել է Արխանգելսկի մարզի բնակչի վրա, որը փորձել է պաշտպանել իր կնոջն օտարերկրացու ոտնձգությունից։ Ինչպես տեղեկացրել է «Осторожно, новости» թելեգրամ-ալիքը, երեք տարի առաջ միգրանտը պետք է վտարվեր Ռուսաստանից եւ մեկներ հայրենիք։

Հուլիսի 15-ի գիշերը Կորյաժմայում 34-ամյա Դավիթ Ալիեւը փորձել է անհանգստացնել քաղաքացուհուն առեւտրի կենտրոնի մոտ։ Անծանոթ տղամարդու գործողությունները նկատել է տուժածի ամուսինն ու մոտեցել Ալիեւին, այդ ժամանակ օտարերկրացին հանել է դանակն ու չորս հարված հասցրել ռուսաստանցուն եւ դիմել փախուստի։ Տուժածն ընկել է գետնին, բայց նրան անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել։

Միջադեպից հետո հարձակվողի նկատմամբ հետախուզում են հայտարարել եւ պարզել են, որ նա մինչ այդ արդեն մի քանի անգամ հայտնվել էր ՆԳՆ տեսադաշտում վարչական իրավախախտումների համար, իսկ երեք տարի առաջ ընդհանրապես պետք է հեռացած լիներ, քանի որ ենթարկվել էր դեպորտացիայի, բայց կարողացել էր վիճարկել դատարանի որոշումը եւ ինչ-որ ժամանակ դադարել էր գրավել ներքին գործերի մարմինների աշխատակիցների ուշադրությունը։

Սակայն արդեն 2022թ. նրան մեղադրել են սահմանն անօրինական հատելու մեջ եւ դաշնային հետախուզում են հայտարարել, իսկ երբ նրան գտել են, նորից դեպորտացիայի որոշում է կայացվել, որն այդպես էլ տեղի չի ունեցել։ Այժմ ոստիկաններին, որոնք պատասխանատու են այդ միջոցառման համար, կասկածում են անփութության մեջ։ Նրանց իրական ժամկետ է սպառնում։

Ադրբեջանի քաղաքացին, որն առաջին անգամ հասել է այն բանին, որ իր վտարման որոշումը չեղարկվի՝ մատնանշելով ղարաբաղյան հակամարտության մասին, մինչեւ այժմ որոնվում է։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular