ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը «լեգալացնում» է Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումները «լեգալացնելու» «հիմքեր» է ստեղծում։

Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները, Ադրբեջանի կառավարությունը փոփոխություններ է մտցրել «Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման կարգում»։ Որոշման համաձայն՝ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման ժամանակ, գրանցման բաժիններում եւ հյուպատոսական վարչությունում ծննդյան, ամուսնության եւ մահվան մասին տեղեկությունները գրվում են գոյություն ունեցող վարչատարածքային միավորների անվանումներին համապատասխան։

«Հայաստանի Հանրապետությունում վայրերի անունները կգրառվեն Ադրբեջանի պատմական տեղանուններին համապատասխան՝ հաշվի առնելով  Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի հանձնարարականները»,- տեղեկացրել են ԶԼՄ-ները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular