ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սյունիքում հայտնաբերված կոկաինի դեպքերը գետի վրայով են անցկացրել կամ նետումներով. Բադասյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նշված գործի հետ կապված տեղեկություն չունենք, նախաքննության փուլում է, ԱԱԾ-ի վարույթում է  Այդ մասին այսօր՝ հուլիսի 20-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով խոշոր չափերով «Կոկաին» տեսակի թմրամիջոցների բացահայտումներին:

«Դրանից հետո Սյունիքում հայտնաբերված վերջին դեպքերը, որքան որ ես եմ տեղյակ, բոլոր խոշոր դեպքերը անցել են ոչ թե սահմանային անցման կետով, այլ գետի վրայով, նետումներով և այլ եղանակներով: Դրանց մասին ևս տեղեկություն չունենք: Իսկ ՊԵԿ-ի կողմից հայտնաբերվածները, թե՛ ֆենտանիլի հետ կապված, թե՛ մետամֆետամինի հետ կապված, հայտնաբերումներ ունենք, որի մասին հենց հրապարակման փուլը գալիս է, մենք անպայման ասում ենք»,-ասաց նա:

ՊԵԿ նախագահը նշեց, որ թմրանյութերը ներկրվում են տարբեր մարդկանց կողմից:

«Մետամֆետամինի վերջին դեպքը, օրինակ, եղել է Իրանի հետ սահմանին, անցակետով է անցել, բավական բարդ եղանակով թաքցված, սկանավորման միջոցով կասկած է առաջացել, բացվել է պայուսակը, և այնտեղ հայտնաբերվել մետամֆետամին, և հետո այդ նույն շղթայով այլ դեպքեր են հայտնաբերվել»,- ասաց Բադասյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular