ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ–ում փոքր ու միջին ձեռնարկությունները չեն «խոշորանում», որովհետեւ չեն ուզում դուրս գալ «կոմֆորտ» զոնայից. Քերոբյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Մեր մտահոգությունն այն է, որ Հայաստանի փոքր ու միջին ձեռնարկությունները չեն դառնում խոշոր ընկերություններ, որովհետև չեն ցանկանում դուրս գալ բարենպաստ հարկային ռեժիմից։ Այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Լ

րագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք փոքր ու միջին ձեռնարկությունների համար եկամտահարկ վճարելը հավելյալ բեռ չի լինի, Քերոբյանը մանրամասնեց, թե ինչու են ցանկանում օրենսդրական փոփոխություններ մտցնել։

Նշենք, որ այն միկրոձեռնարկատերերը, որոնք տարեկան մինչև 24 մլն շրջանառություն ունեցող ձեռնարկություններն են, ներկայումս ունեն մի շարք արտոնություններ, մասնավորապես՝ ազատված են ԱԱՀ-ից, շահութահարկից, շրջանառության հարկ վճարելուց, ինչպես նաև եկամտային հարկից։ Քննարկվում է միկրոձեռնարկատերերին տրված եկամտային հարկի արտոնությունը վերացնելը։

«Շատ քիչ են այն փոքր ու միջին ձեռնարկությունները, որոնք անցում են կատարում մեծ ընկերությունների, և այդ առումով Հայաստանը շատ վատ դիրքում է գտնվում։ Եթե Եվրոպայում կամ աշխարհի զարգացած այլ երկրներում 40 փոքր ընկերություններից մեկը դառնում է խոշոր, ապա Հայաստանում դա 500–ից մեկն է։ Այդ խնդիրների գլխավոր մոտիվացիաներից մեկը ավելի բարենպաստ հարկային ռեժիմից դուրս չգալն է»,–ասաց Քերոբյանը։

Նրա խոսքով` այդ ուղղությամբ էոկոնոմիկայի նախարարությունը համագործակցում է ֆինանսների նախարարության և ՊԵԿ գործընկերների հետ որպեսզի ստեղծեն մեխանիզմ, որը չի դարձնի փոքր և միջին ձեռնարկատիրությունների հարկային ռեժիմը կոմֆորտ զոնա։

«Մեզ համար շատ կարևոր է, որ Հայաստանում ընկերություններ ստեղծողներն ի սկզբանե մտածեն Հայաստանից ավելի մեծ շուկաների մասին։ Միայն Հայաստանի վրա կենտրոնանալն ապագա չէ։ Ընկերությունների «միջազգայնանալու» համար պետք է ստեղծենք խթաններ և ապահովենք, որպեսզի դրանք չցանկանան մնալ կոմֆորտ զոնայում»,–ասաց նա։

Հիշեցնենք` Հայաստանում արտոնյալ հարկային ռեժիմներն ուզում են վերացնել՝ հարկման միասնական համակարգ (ԱԱՀ + շահութահարկ) սահմանելով։ Կառավարությունը Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագիծ է մշակում։ Նախագիծը քննարկման փուլում է, այն հաստատելու վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular