ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօր ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Հրանտ Շահինյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

2023 թվականի հուլիսի 20-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Հրանտ Շահինյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը, հաղորդում է Հայաստանի ԿԲ-ն:

Հրանտ Շահինյանը (1923-1996 թթ.) հայ հանրաճանաչ մարմնամարզիկ է, ժամանակակից Օլիմպիական խաղերի հայ առաջին չեմպիոն, կրկնակի ոսկե և կրկնակի արծաթե մեդալակիր (Հելսինկի 1952 թ.), Աշխարհի առաջնության կրկնակի ոսկե դափնեկիր (Հռոմ, 1954 թ.), ԽՍՀՄ յոթակի և բացարձակ չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1951 թ.), ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ (1961 թ.), ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (1966 թ.): Ծնվել է Գյուլագարակ գյուղում (ՀՀ Լոռու մարզ): 1930 թ. ընտանիքը տեղափոխվել է Երևան, որտեղ նա սկսել է հաճախել մարմնամարզության խմբակ: 1939 թ. նվաճել է ԽՍՀՄ պատանիների բացարձակ չեմպիոնի տիտղոսը։ Հայրենական մեծ պատերազմի առաջին իսկ օրերից Շահինյանը կամավոր մեկնել է ռազմաճակատ, վիրավորվել ոտքից և միայն 1946 թ-ից է վերսկսել մարմնամարզությամբ զբաղվելը:

Առաջին լուրջ հաջողությանը հասել է 1949 թ. Բուդապեշտում՝ Երիտասարդների ու ուսանողների համաշխարհային փառատոնում՝ նվաճելով վեց ոսկե մեդալ: Մարմնամարզության համաշխարհային ֆեդերացիայի որոշմամբ նժույգաթափի վրա Շահինյանի՝ առաջինը կատարած վարժություններից մեկը կոչվում է «Շահինյանի պտուտան»: Սպորտային կարիերան ավարտելուց հետո անցել է մարզչական գործունեության: 1958-1996 թթ. եղել է ՀՀ լուսավորության նախարարության պատանի մարմնամարզիկների մասնագիտացված մարզադպրոցի տնօրեն, 1967-1969 թթ.՝ ՀԽՍՀ սպորտկոմիտեի նախագահ: Լեգենդար մարզիկը հայրենիքին մատուցած ծառայությունների և սպորտային բացառիկ նվաճումների համար արժանացել է բազմաթիվ պարգևների, այդ թվում՝ Միջազգային օլիմպիական կոմիտեի «Արդարացի խաղի համար» մրցանակի (1994 թ.): 2005 թ․ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն սահմանել է «Հրանտ Շահինյան» մեդալը: Շահինյանի անունով են կոչվել փողոցներ ՀՀ քաղաքներում, Երևանի մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան դպրոցը, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարմնամարզության ամբիոնը։ Դիմերես՝ Հրանտ Շահինյանի կողմից մարմնամարզական օղակների, նժույգաթափի վրա կատարվող վարժությունների ոճավորված պատկերներ: Դարձերես՝ Հրանտ Շահինյանի կիսանդրին (քանդակագործ՝ Գ. Շահվերդյան, ճարտարապետ՝ Ս. Սարդարյան, 2014 թ.):

Էսքիզների հեղինակներ՝ Էդուարդ Կուրղինյան (դիմերես), Լուսինե Lալայան (դարձերես):

Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում: Տեխնիկական չափանիշները Անվանական արժեքը 1000 դրամ Մետաղը/հարգը արծաթ 9250 Քաշը 33,6 գ Տրամագիծը 40,0 մմ Որակը պրուֆ Դրամաշուրթը ատամնավոր Թողարկման քանակը 200 հատ Թողարկման տարեթիվը 2023 Ծանուցում Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:

Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին: Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում:

Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում և բաց է բոլորի համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular