ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արփի Դավոյանը տուն չունի. պետությունն է փոխհատուցում վարձը. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «Երեւան քաղաքում բնակարան չունեցող պատգամավորին տրվում է Երեւան քաղաքում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում»:

Այս հոդվածը տարիներ շարունակ գործել է եւ կիրառվել, ու թեեւ մասնավորեցված չէ, թե որ պատգամավորները կարող են օգտվել այս դրույթից, ավանդաբար այս հոդվածով ընձեռնված հնարավորությունից օգտվել են պատգամավորներ, որոնք մարզերից են ընտրվել՝ մեծամասնական ընտրակարգով:

Այսինքն՝ նախկինում, երբ գործում էր նաեւ ընտրության մեծամասնական ձեւաչափը, երբ ընտրողները իրենց համայնքներում ու մարզերում էին պատգամավորներ ընտրում, պատգամավորները ստիպված էին լինում մարզերից գալ Երեւան ու վարձով բնակվել մայրաքաղաքում, դրա համար էլ պատգամավորների երաշխիքների մասին օրենքում նշված է եղել, որ պետք է նրանց ապահովել բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում:
Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցության պատգամավորները որոշել են օգտվել օրենքի վերը նշված հոդվածից, եւ ով տուն չունի, պետության հաշվին վարձավճարի փոխհատուցում է ստանում:

«Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ-ից պահանջել է տրամադրել, թե 2021, 2022, 2023 թվականներին որ պատգամավորներն են վարձավճարի փոխհատուցում ստացել: Օրինակ՝ ՔՊ վարչության անդամ Արփի Դավոյանը 2021 թվականին, երբ ԱԺ պատգամավոր է ընտրվել, պատգամավորի աշխատավարձին, ներկայացուցչական ծախսի համար նախատեսված գումարին եւ պարգեւավճարներին զուգահեռ, նաեւ ամսական 100 հազար դրամ գումար է ստացել՝ որպես բնակարանի վարձավճար:

Ըստ կենսագրության՝ Արփինե Դավոյանը 2009-ից աշխատել է Երեւանի դպրոցներից մեկում՝ որպես հոգեբան, այսինքն՝ երկար տարիներ բնակվել է Երեւանում, տուն չի ունեցել: ԱԺ պատգամավոր է ընտրվել 2018 թվականին ու սկսել է պետության հաշվին վարձավճար ստանալ: Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր ժամանակ ասում էր՝ պետբյուջեն մսխողներ կամ պետբյուջեի հաշվին սեփական բարեկեցությունը կառուցողներ: Հիմա, թերեւս, իր կողքին հենց այդպիսի մարդիկ են, որոնք մսխում են պետբյուջեն»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular