ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմավիրի մարզում թաղման ժամանակ դանակահարել են 24-ամյա երիտասարդին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Այսօր՝ հուլիսի 19-ին, դանակահարություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երասխահուն գյուղում թաղման ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել, և վիրավորը տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղ են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը և ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանը:

Ոստիկանները տեղում պարզել են, որ ժամը 12:30-ի սահմաններում Երասխահուն գյուղում թաղման արարողություն է տեղի ունեցել, որի ժամանակ Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի բնակիչ 24-ամյա Արկադի Ս.-ի և Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի, Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղում ծնված 50-ամյա Բորիս Ա.-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել կենցաղային հարցերի շուրջ, որի ժամանակ Բ. Ա.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Արկադի Ս.-ին՝ պատճառելով վնասվածք: 

Ոստիկանները այնուհետև ժամանել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները հայտնել են, որ վիրավորը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու: 


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular