ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երասխի ողբերգական վթարից մահացածները 2 եղբայրներ էին. այդ օրը նրանցից մեկի բանակի քեֆն էր (ֆոտո)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեւան-Երասխ ճանապարհին հուլիսի 18-ին 5 ավտոմեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով մահացել են Փոքր Վեդիի բնակիչներ Մասիս Ժուռոյանը եւ Շանթ Ժուռոյանը: NEWS.am-ին Փոքր Վեդիի նախկին գյուղապետ Նորիկ Մարտիրոսյան պատմեց, որ Մասիսը եւ Շանթը հարազատ եղբայրներ էին:

«Երկու եղբայրներից Մասիսը վերջերս էր զորացրվել բանակից, այդ օրն էլ «Արարատ» ռեստորանում նշում էին նրանց կնունքն ու բանակի քեֆը: Վերադառնալիս եղբայրները «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով են եղել: Երբ վթարի են ենթարկվել, Մասիսը տեղում մահացել է, իսկ մեծ եղբայրը՝ Շանթը՝ հիվանդանոցում: «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեսել է վթարը, կանգնեցրել մեքենան, դուրս եկել, որ օգնի, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան եկել ու հարվածել է վարորդին»,- պատմեց նախկին գյուղապետը:

Նա ասաց, որ եղբայրներն ամուսնացած չէին:

Նշենք, որ խոշոր ավտովթարի հետեւանքով կա 3 զոհ եւ եւս 14 անձ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 342-րդ հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

3 զոհ, 14 վնասվածքով անձ՝ ողբերգական խոշոր ավտովթարի արդյունքում․ քրեական վարույթ է նախաձեռնվել

127181082_2765404280401441_8199511517491741417_n.jpg (31 KB)

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular