ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԻՊ աշխատակազմն ու Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակն անցկացնում են ժեստերի լեզվի ուսուցման դասընթաց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի և հասանելի պայմանների ստեղծումը և աշխատակազմի կարողությունների զարգացումը։ Այդ նպատակով Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի հետ համագործակցությամբ ՄԻՊ աշխատակազմի կողմից կազմակերպվել է ժեստերի լեզվի ուսուցման դասընթաց:

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնակցում են ՄԻՊ-ին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի անդամներն ու ՄԻՊ աշխատակիցները:

Դասընթացի շրջանակում մասնակիցներին փոխանցվում են լսողության խանգարում ունեցող անձանց հետ հաղորդակցվելու գիտելիքներ։

Պարապմունքներն իրականացվում են առցանց ձևաչափով, մեկնարկել են հուլիսի 1-ին և տևելու են 3 ամիս։ Նախատեսված են նաև դեմառդեմ հանդիպումներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular