ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերականգնվել է Սյունիքի Քրդիկանց բնակավայրի 17-րդ դարում կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցին

ՄՇԱԿՈՒՅԹ

Բարերարի ջանքերով վերականգնվել է ՀՀ Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքի Քրդիկանց բնակավայրի Սբ. Աստվածածին եկեղեցին:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ վերականգնող ճարտարապետ Ամիրան Բադիշյանի կողմից դեռևս նախորդ տարի ներկայացվել էր Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի բարեկարգման և զանգակատան իրականացման Էսքիզային նախագիծը: Այն քննարկվել էր  2022 թ. օգոստոսի 23-ին կայացած ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 5-րդ նիստում և արժանացել հավանության: Դրանից հետո նախարարության հետ համաձայնեցվել է եկեղեցու վերականգնման աշխատանքային նախագիծը:

Եկեղեցու ներքին տարածությունը պատշաճ վիճակի բերելու համար իրականացվել է սրահի, դասի, ավանդատների և բեմի սալահատակ՝ կանոնավոր, տարբեր չափերի բազալտյա սալերով, խառը շարվածքով: Տեղադրվել է փայտյա քանդակազարդ նոր դուռ և տեղադրվել է զանգաշտարակ՝ ժամանակաշրջանին և Սյունիքի տարածաշրջանին բնորոշ ճարտարապետական լուծումներով։ Մաքրվել է հյուսիսային ճակատում լանջից քարաթափումների արդյունքում սողքերի տակ թաղված և անմխիթար, քայքայված վիճակում գտնվող տանիքը: Պեղումներն իրականացվել են հնագետի ուղեկցությամբ, որի ընթացքում բացվել են բնական ժայռերը՝ ստեղծելով բնական միջավայր: Ապահովվել է նաև ներքին լուսավորության համակարգով։

Կառուցվել են նաև բազալտյա անտաշ քարերով հենապատեր՝ ընդօրինակելով շրջակայքում պահպանված տարբեր կառույցների պատերին բնորոշ շարվածքը, ստեղծելով երբեմնի գյուղական միջավայրին հարազատ իրավիճակ, եկեղեցու երեք կողմերում՝ աստիճանաձև շարվածքներ անտաշ և կոպտատաշ բազալտներով, զերծ մնալով քաղաքային կերպարի ստեղծումից։ Եկեղեցու հարավային հարակից հարթակը սալարկվել է ճեղքած, անկանոն եզրագծերով բազալտյա քարերով՝ (բուսածածկ կարաններով) պահպանելով հողածածկույթի տակից բացահայտված պատաշարվածքների և թոնրի մնացորդները, բնական ժայռաքարերը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular