Եթե որոշակի տեղաշարժ չլինի Արցախի խնդրում՝ արդեն անցնելու ենք հավելյալ գործողությունների․ ԱՀ նախագահի խորհրդական
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Մշակված գործողությունների հերթականություն գոյություն ունի»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ԱՀ նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը։
«Ինչպես նշեց Արցախի նախագահը` եթե որոշակի տեղաշարժ տեղի չունենա Արցախի խնդրում` մենք արդեն անցնելու ենք հավելյալ այլ գործողությունների և կիրառելու ենք այլ գործիքակազմ»,- ասաց Գրիգորյանը և հավելեց. «Տվյալ պահին դա չենք մեկնաբանում, բայց հույս ունենք, որ դրան չենք հասնի և մեկ շաբաթվա մեջ կունենաք դրական տեղաշարժ»։
Այն հարցին, թե այժմյան գործողությունները եթե չբերեն դրական տեղաշարժի և կիրառվի հավելյալ գործիքակազմ՝ արդյո՞ք կունենանք դրական արդյունք՝ զրուցակիցը պատասխանեց, որ իր կարծիքով՝ այո՛, բայց, Աստված չանի, հասնենք դրան։