ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միրզոյանը և Գրոսսին ընդգծել են ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման հարցը քաղաքական շահարկումներից զերծ պահելու անհրաժեշտությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 18-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ: Հանդիպումը կայացել է նախարարի՝ Ավստրիա աշխատանքային այցի շրջանակներում, հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ Հայաստանի և ԱԷՄԳ միջև հաստատվել է արդյունավետ և սերտ համագործակցություն՝ ուղղված Հայաստանում միջուկային անվտանգության և էներգետիկայի բնագավառում կարողությունների ամրապնդմանն ու միջուկային էներգիայի խաղաղ և անվտանգ օգտագործմանը:

Հանդիպման ընթացքում քննակվել են Հայաստան-ԱԷՄԳ ընդգրկուն օրակարգի մի շարք հարցեր, մտքեր են փոխանակվել էներգետիկայի, առողջապահության, շրջակա միջավայրի ոլորտներում իրականացվող նախագծերի և փոխգործակցության ընդլայնման հեռանկարների շուրջ: Ռաֆայել Գրոսսին գոհունակություն է հայտնել ԱՄԷԳ նախաձեռնություններում ՀՀ ակտիվ ներգրավածության և աջակցության համար, այդ թվում՝ ՄԱԿ կլիմայական փոփոխությունների համաժողովի շրջանակներում ներկայացվելիք «Ատոմային էներգիայի վերաբերյալ» հայտարարությանը ՀՀ միանալու կապակցությամբ։ Երկուստեք կարևորվել է նաև ԱԷՄԳ «Հույսի ճառագայթներ» (“Rays of Hope”) ծրագրին Հայաստանի ներգրավածությունը՝ ուռուցքաբանության և մասնավորապես ճառագայթային բժշկության ոլորտում առաջընթացի ապահովման նպատակով։   

Անդրադառնալով ԱԷՄԳ գործունեությանը և հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգ շահագործման շրջանակներում իրականացվող ծրագրերին ու այս ուղղությամբ առկա երկարամյա հաջողված փորձին՝ երկուստեք ընդգծվել է ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման հարցն անհիմն քաղաքական շահարկումներից զերծ պահելու անհրաժեշտությունը։ 

Հանդիպման օրակարգում են եղել նաև տարածաշրջում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular