«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկվել է 4-րդ հարկի պատուհանից ընկած 3-ամյա երեխայի կյանքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի պրոֆեսիոնալ բժիշկներին հաջողվել է փրկել 4-րդ հարկի պատուհանից ընկած 3-ամյա երեխայի կյանքը:
Այս մասին հայտնում են ԲԿ-ից:
Վիճակն այժմ գնահատվում է կայուն, նկատվում է առողջացում, փոքրիկի մոտ կա դրական դինամիկա:
Երեխան բուժկենտրոն էր ընդունվել տարբեր վնասվածքներով, մասնավորապես՝ կրծքավանդակի, որովայնի, ոտքի և այլն: Նախնական վիճակը գնահատվում էր ծանր: