ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու՞ Նազենի Հովհաննիսյանը չի սիրում Մարտի 8-ը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն իր միկրոբոգում գրում է.

«Չեմ սիրում մարտի ութը։ Ես սիրում եմ մարտի 1-ը, 2- ը , երեքը, ու առահասարակ բոլոր օրերը, որոնք Կյանք են տալիս։

Մի սահմանեք մեկօրյա ուշադրություն ու ամփոփեք ձեր սերը մեկօրյա կամ մեկամասյա խղճուկ աշխարհիկում, սիրելի տղամարդիկ։ Մարտի ութը՝ տո՞ն, կանանց սիրել, նրանց պաշտել է պետք Ամեն օր։ Պետք չի նվիրել վիրտուալ ծաղիկներ կամ ձեռքի հետ առած «էնքան որ» նվերնվեր ձեր կանանց։ Կինը ձեր Մայրն է, Քույրն է, Դուստրն է, ձեր կյանքի Սերն է։ Պետք է խնայել կանանց, չմաշել նրանց տարեկան անտարբերությամբ ու հետո մեկ կամ երկու օր խմել կենացներ, թե բա «սրբություն» է մայրս։

Պետք չի օտարել ձեր սիրած կնոջը, ասելով՝ երեխաներիս մայրն է, ասեք իմ կյանքի Սերն է։ Դա է իրական տոնը։ Մի մաշեք կանանց։

Կինն այնքան փխրուն է, որքան դեռ չձևավորված սաղմն արգանդում, իսկ դուք անխնա նրանից պահանջում եք ԱՄԵՆ ինչ՝ քառակուսու մեջ դրված, փոխարենը տալով ձեր ունեցած ոչինչը։ Կինը լիովին ձևավորվում է միայն, երբ նրան սնում են ՍԻՐՈՎ։

ՄԻ պատժեք, մի կոտրեք ու մի փոխեք նրան, երբ պարզապես սիրել է պետք։ Խնայեք ձեր կյանքի Սիրուն՝ Կնոջը, նրան նվիրեք ձեր ԺՊԻՏԸ. ժպիտի մեջ Աստվածային զորություն կա ու Սեր, նրան նվիրեք ձեր ԽՆԱՄՔԸ, որով պարուրված նա կլինի միշտ երիտասարդ ու գեղեցիկ, նվիրեք նրան ձեր Վստահությունը, դրանով նա կդառնա ազնիվ, ամենակարող ու կպաշտի ձեզ։ 

Ներումը նվիրեք ձեր։ Աստվածային պարգև է ներելու կարողությունն ու Սերն առանց դրա չի լինում։Մի մաշեք ձեր կանանց կասկածով, կենցաղային մանրությամբ կամ առօրեական անտարբերությամբ։

Կինն ամեն ինչ կանի ինքնուրույն. կսիրի, կվեհացնի, կվարի տնտեսությունը, կդառնա հազարը մեկում ֆունկցիոնալ «շարժիչ» միայն թե Դուք՝ տղամարդիկ, Սիրեք։

Սիրեք իսկապես, առանց նախապայմանի ու անկասկած։

Ինչպես սիրում եք ձեր երեխաներին։

Կինը՝ հավերժ երեխա է, եթե մի օրվա մեջ է ձեր սիրո դրսևորումը, ավելի լավ է ընտրեք հունիսի մեկը...)))»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular