ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մատենադարանը զավթելու համար ՔՊ-ն ապօրինությունների գնաց

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մատենադարանն այլևս նոր տնօրեն ունի, և իրենց ցանկալի մարդուն պաշտոնում նշանակելու համար փաշինյանական վարչախումբը գնացել է հերթական ապօրինությանը՝ փոխել հոգաբարձուների խորհրդի կազմը, ներգրավվել բացառապես իշխանության սպասարկուներին՝ այդ կերպ հնարավորություն տալով ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանին ընտրվել մատենադարանի տնօրենի պաշտոնում։

Մինչ այդ բազմաթիվ մշակույթի գործիչներ, քաղաքական այրեր նշել էին, որ գործող իշխանությունները Մատենադարանն իրենց ձեռքում կենտրոնացնելու և գիտահետազոտական այդ ինստիտուտի հետ որևէ կապ չունեցող փոխնախարարի նշանակելու համար գնում են հնարավոր բոլոր ապօրինությունների, ընդ որում մյուս թեկնածուն, որն այդպես էլ չընտրվեց, Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար, անվանի գիտնական Կարեն Մաթևոսյանն էր։

Խզմալյանին Մատենադարանում նշանակելու փաստը տարակուսանք է առաջացրել նաև գիտական հասարակության մեջ։ Մարդիկ փորձում են հասկանալ, թե ինչու՞ հենց այս դեպքում ամեն ինչ արվեց, որպեսզի նրան նշանակեն այդ պաշտոնին։ Մենք բազմիցս արձանագրել ենք, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը խնդիրներ ունի իր տեղակալի հետ, հատկապես կապված մշակութային ոլորտի ֆինանասավորման հետ, որը Խզմալյանն ամբողջությամբ կենտրոնացրել էր իր ձեռքում։

Անդրեասյանը, նախարար նշանակվելուց հետո, ամեն կերպ փորձում էր ազատվել Խզմալյանից և այդ նպատակով նրան տեղավորել են Մատենադարանի տնօրենի պաշտոնում, միայն թե ԿԳՄՍ նախարարը հնարավորություն ունենա իր ցանակալի անձին նշանակել մշակույթի գծով փոխնախարարի պաշտոնին։ Իսկ Մատենադարանը հեչ, փաշինյանական իշխանությունը տապալել է ցանկացած ոլորտ, ուստի և Մատենադարանը, ո՛չ առաջինն է լինելու այս շղթայում և ո՛չ էլ վերջինը։ 

Սիրան Ալեքսանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular