ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարզվել է Հալաբյան փողոցում «06»-ի մեջ հայտնաբերված 30-ամյա երիտասարդի մահվան պատճառը. նա....

ԻՐԱՎՈՒՆՔ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանի կողմից ստեղծված քննչական խմբում ներգրավված ավագ քննիչ Աշոտ Վարդանյանի կողմից հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է Հալաբյան փողոցի վերջնամասում ВАЗ 2106 մակնիշի 34 OQ 486 համարանիշի ավտոմեքենայում հայտնաբերված մահացած տղամարդու ինքնությունը, ինչպես նաև դեպքի հանգամանքները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ մահացածը հանդիսանում էր Կոտայքի մարզի Զովունի գյուղի 2-րդ փողոցի բնակիչ, 30-ամյա Օմար Ամարյանը։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի և Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ հսկայածավալ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մահացած Օ. Ամարյանը մարտի 5-ին իր հորեղբոր թոռան՝ համագյուղացի, 30-ամյ Քյարամ Հաջոյանի հետ այցելել է Կոտայքի մարզ Արզնի գյուղ, որտեղ 2-րդ թաղամսում գտնվող կիսաքանդ շինությունից էլեկտրական մալուխներ գողանալու ժամանակ էլեկտրահարվել և մահացել է։

Նրան այնտեղից Ք. Հաջոյանը նշված ավտոմեքենայով տեղափոխել է Երևան և թողել Հալաբյան փողոցի վերջնամասում գտնվող կանգառի մոտ, իսկ հետո հեռացել նշված վայրից։ Փաստի առթիվ քննիչ Ա. Վարդանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 109 հոդվածի հատկանիշով։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 5-ին առեղծվածային ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում։

Ժամը 23։30-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Հալաբյան փողոցի վրա գտնվող ВАЗ 2106 մակնիշի 34 OQ 486 համարանիշի ավտոմեքենայի մեջ երիտասարդ տղա կա, ում ինքնազգացողությունը վատ է և անհրաժեշտ է բժիշկների օգնությունը։ Դշված վայր էին ժամանել Երևանի ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը, Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանը, ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ։ Ժամանել էր նաև դատական բժիշկը։

Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Սահակ Գրիգորյանի, բաժնի պետի տեղակալ Արման Բաղդասարյանի գլխավորությամբ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular