ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախում ստեղծված իրավիճակի միակ պատասխանատուն Հայաստանի իշխանությունն է. Մանե Թանդիլյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախում ստեղծված իրավիճակի, Հայաստանի անվտանգության խնդիրների միակ պատասխանատուն Հայաստանի իշխանությունն է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է «Ապրելու երկիր» կուսակցության համանախագահ, Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության թեկնածու՝ Մանե Թանդիլյանը։

Նրա խոսքով՝ այնպես, ինչպես ցանկացած երկրի խնդիրների համար պատասխանատու է երկրի իշխանությունը, ցանկացած ներքին, արտաքին մարտահրավեր պետք է դիմակայվի իշխանությունների կողմից։ «Հերիք է ամեն ինչում՝ անտարբերության, լռելու, չպայքարելու մեջ մեղադրել ժողովրդին»,- փաստում է Մանե Թանդիլյանը։

«Ի՞նչ պետք է անի ժողովուրդը, որ չի անում։ Թերևս աշխարհի ամենաքաղաքականացված, ամենապայքարող ժողովուրդներից մեկն ենք, բայց պետական գործառույթները պատկանում են իշխանությանը։ Հայաստանը պետություն է՝ պետական ինստիտուտներով, պետական պաշտոնյաներով, ովքեր պարտավոր են լուծել երկրի բոլոր խնդիրները։ Ժողովուրդն ունի մեկ անելիք՝ ընտրել իշխանություն և օրենքի շրջանակներում ծառայել հայրենիքին»,- նշել է «Ապրելու երկիր» կուսակցության համանախագահը։

Նրա խոսքով՝ «Հիմա մենք ունենք մեկ խնդիր՝ ժողովրդի կողմից իրականացնել իշխանափոխություն ընտրությունների միջոցով։ Մնացած ամեն ինչով ժողովրդին զբաղեցնելն երկարացնում է այս իշխանության կյանքը՝ բերելով նորանոր խնդիրներ»։

Թերևս «Ապրելու երկիր» կուսակցությունն առաջինն է, որ արձանագրում է լրջագույն այս դիլեման, փաստում, որ չի կարելի բոլոր խնդիրները բարդել ժողովրդի վրա, ընդհակառակը փաշինյանական իշխանությունը հենց ինքն էլ ձգտում է այսպիսի նարատիվների տարածմանն՝ այդ կերպ իր վրայից նետելով իրական պատասխանատվությունը և այն բարդելով իրեն՝ պատահաբար կամ միամտորեն իշխանության բերած ժողովրդին։

Ըստ էության, ի տարբերություն ընդդիմադիր այլ քաղաքական ուժերի, որոնք սովոր են ժողովրդին պիտակավորել և մեղադրել Փաշինյանին իշխանության բերելու մեջ, «Ապրելու երկիր» կուսակցությունն արձանագրում է, որ դեմ առ դեմ խոսում է ժողովրդի հետ, բացատրում խնդիրները և առկա մարտահրավերները լուծելու հնարավորությունները։

Արփինե Բեգլարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular