ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հակահայի իրավիճակային լուծումները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ այսօրվա քաղաքական ու հանրային օրակարգում ամենօրյա ռեժիմով նոր հայեցակարգ ու օրահարց է դրվում քննարկման, ինչն էլ դառնում է տվյալ քսանչորսժամյա թոփային թեման, քանի որ այն առաջ է քաշվում ՀՀ «գլխավոր հակահայ խմբագրի» կողմից։ Ցավալի է առկա իրողությունը, բայց նշված ռեժիմով ապրելուն բոլորս արդեն վաղուց հարմարվել ենք, հարմարվել ենք նաև այն առօրյային, որ խորքային ու բովանդակային քաղաքական դիսկուրս ասվածը գոյություն չունի՝ ամենուր ատելություն ու հակակրանք է։ Բանը հասավ նրան, որ կայացած և լուրջ քաղաքական հետագիծ ունեցող քաղաքական ու հանրային գործիչներն իրենց առօրյա լեքսիկոնը ստիպված իջեցրեցին Նիկոլի մակարդակին, որն, ինչպես գիտենք, գաղութային ժարգոնից ու «կարգին սքեթչերից» այն կողմ ոչ մի կերպ չի անցնում։ Ահա նման միապաղաղ ու անբովանդակ տեսքն ունի հայրենի քաղաքական առօրյա «քեյսը»՝ ուրիշ ոչինչ։

Ուշադիր հետևելով քաղաքական պորտֆոլիոյի վերադասավորումներին՝ պարզ է դառնում, որ Փաշինյանն ողջ քաղաքական դաշտում մնացել է միայնակ, քանի որ բոլոր ուժերի հետ համագործակցության կամուրջներն այրել է, իսկ վերջին 3 տարիներին քաղաքական համակարգում առկա հիմնական դերակատարներն ու գործիչներն ուղղակի ոչ մի քննարկման ու համագործակցության մասին լսել անգամ չեն ուզում, ու, իրականում, դրա անհրաժեշտությունն էլ չկա։ Ըստ էության գոյություն ունի հետևյալ կառուցվածքը․ Փաշինյանը չունի գաղափար, իսկ վերջինիս «հավաքագրած» իշխանական բլոկը նրա անձի միֆի շուրջ հավաքված բացառապես թուրքական օրակարգը սպասարկող մի ամբոխ է։

Ինչպես հայտնի է՝ յուրաքանչյուր քաղաքական միավորման մեջ ընդգրկված մարդիկ համախմբվում են որևէ «իզմի» շուրջ, ինչը հանդիսանում է քաղաքական այն սոսինձը, որը միավորում է այդ մարդկանց։ Միանշանակ է, որ առկա են տարբեր հարցեր, որոնց նկատմամբ տվյալ կառույցում պետք է ունենան գրեթե նույն դիրքորոշումը, եթե չկա «իզմը», ապա այն դառնում է պատահական մարդկանց միավորում։ «Իզմի» առակայությունը նաև ճանապարհ է, որը մարդուն տանում է նախընտրած նպատակը, այսինքն՝ պետություն կառուցելիս ինչպես են պատկերացնում նպատակների իրագործման ճանապարհն ու տարբերակները։ Նիկոլի համար կա մի գլխավոր կարգախոս՝ ցանկացած ընդդիմախոսի հնարավոր և անհնար բոլոր գործիքակազմերի միջոցով «շարքից հանել» և հանրության առաջ դարձնել որպես իսկական դեմոն և տոտալ քննադատության առարկա, ինչպես նաև ՀՀ պետականության կորստի գործընթացը վերջնական փուլին հասցնելը։

Ավելին, քաղաքական ընդդիմախոսներին հանրության աչքին նսեմացնելու քաղաքականությունը Փաշինյանի կողմից սկսեց իրականացվել իշխանության գալու առաջին իսկ օրվանից, և այսօր հասել է իր պիկին։ Ունենք մի իրավիճակ, երբ ցանկացած փոքրիկ միջադեպ, որտեղ այս կամ այն կերպ հոլովվում է իշխանությանը քննադատող ընդդիմադիր գործչի անուն, միանգամից մանիպուլյացվում է՝ դառնալով տարբեր մեկնաբանություններով և ֆեյք-նյուզով շարքային «Պողոսին» հրամցնելու իսկական նյութ։

Գաղտնիք չէ նաև, որ հանրությունը չի ցանկանում երկար մտածել և իրավիճակներին տալ սեփական դատողություններն ու հանգել տրամաբանական եզրակացության, միշտ էլ ավելի հաճելի է ու հեշտ առաջնորդվել այն տեսակետով և տարբերակով, որը մատուցվում է վերևից, դե, իսկ բոլորին էլ պարզ է, թե ինչ տիպի սոուս է եփվում վերևում՝ հանրությանն ամենօրյա ռեժիմով սիստեմատիկ մանիպուլյացնելու նպատակով։

Վերջում հավելենք, որ քաղաքագիտական տեսության մեջ կա մի բնութագրիչ․ քաղաքական ճգնաժամի ընթացքում, որպես կանոն, իշխանություններն ավելացնում են ուժայինների թիվը քաղաքացիական կառույցներում, քանի որ հենց ուժայիններն են, ի տարբերություն «քաղաքացիականների», առավել հարմարված օպտիմալ որոշումների արագ կայացմանը և ի վիճակի ապահովել դրանց առավել կոշտ իրականացումը:

Արմեն Հովասափյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular