Երեւան-Սեւան ավտոճանապարհին բախվել են «Mercedes» եւ «VAZ» մակնիշի մեքենաները․ երկու մարդ տեղում մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՃգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 18-ին, ժամը 04։07-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 19-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Է․ Կ․) եւ «VAZ» (վարորդ՝ Տ․ Ե․, ծնված 1977 թ.) մակնիշների ավտոմեքենաները, վերջինիս վարորդը եւ ուղեւոր Ծ․ Խ․-ն (ծնված 1976 թ․) տեղում մահացել են։
Տուժածներ Ա․ Խ․-ն (ծնված 2000 թ.) եւ Ա․ Դ-ն (ծնված 1995 թ.) տեղափոխվել են Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները Ա. Խ․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ա. Դ․-ինը՝ բավարար:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով հոսանքազրկվել են ավտոմեքենաները եւ փակվել գազի բալոնների փականները:
Փրկարարները պարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ սահմանազատել են տարածքը, դիերը դուրս բերել ավտոմեքենայից եւ մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային: