ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ-ի կողմից Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելը չի կարող արդարացնել ՌԴ-ի կողմից իր պարտավորությունների չկատարումը. Բեգլարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեզ համար Հայաստանի հայտարարությունների առումով կարեւորը մնում է այն, որ Հայաստանը հայտարարում է, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում: Սա հիմնարար սկզբունքային խնդիրն է մեզ համար: Այս մասին NEWS.am-ւի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը:

«Սրանից բխում են բազմաթիվ այլ գործողություններ եւ դիրքորոշումներ եւ Հայաստանի եւ միջազգային հանրության բոլոր դերակատարների կողմից:

Հնարավոր չէ, որ մենք ավելի բարձր նշաձող ակնկալենք միջազգային  գործընկերներից, քան Հայաստանի կողմից իջեցված նշաձողն է: Այս տեսանկյունից արդեն մենք խիստ սահմանափակ հնարավորություններ ենք ունենում քաղաքական առումով մեր մեր ինքնորոշման իրավունքը ամրագրելու, վերահաստատելու եւ այդ իրավունքից բխող մնացած հարցերը բարձրացնելու: Դա որոշ չափով առնչվում է նաեւ շրջափակմանը, Լաչինի միջանցքին, հումանիտար հարցերին: Խոշոր հաշվով մեր իրավունքների եւ անվտանգության  հիմնաքարը ինքնորոշման իրավունքն է: Այդ իրավունքը չպետք է անտեսվի Հայաստանի կողմից, այլապես մնացած բոլորը անտեսելու են ու արհամարհեն»,-ընդգծեց Արտակ Բեգլարյանը:

Անդրադառնալով Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությանը, թե Հայաստանի կողմից ԼՂ-ն Ադրբեջանի մաս ճանաչելը արմատապես փոխել է հիմնարար պայմանները, Արտակ Բեգլարյանն ասաց. «Այն, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Արցախը, դա չի կարող պայմանավորել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված պարտավորությունների չկատարումը, որովհետեւ Լաչինի միջանցքի իրավական ռեժիմը հստակ ամրագրված է հայտարարությունում եւ դա ուղղակիորեն փոխկապակված չէ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, կարգավիճակի հետ եւ այլն: 

Նույնկերպ խաղաղապահ զորակազմի առաքելությունը որեւէ կերպ կապված չէ Հայաստանի դիրքորոշման կամ մեր ինքնորոշման իրավունքի ճանաչման փաստի հետ: Այս տեսանկյունից ՌԴ-ն պարտվորություններ ունի ստանձնած նոյեմբերի 9-ի փաստաթղթով եւ լեգիտիմ է մեր ակնկալիքը, որ այդ պարտավորությունները պետք է կատարվեն:

Մյուս կողմից ՀՀ իշխանությունները մեր հանդեպ պարտավորություններ ունեն ստանձնած, այդ թվում ՀՀ ժողովրդի առջեւ անկախության հռչակագրով, Սահմանադրությամբ, եւ մենք ակնկալում ենք, որ Հայաստանը դրանք պետք է կատարի: Սա վերաբերում է նաեւ միջազգային հանրության մնացած դերակատարներին:

Ուղղակիորեն Հայաստանի դիրքորոշումը իրավական առումով չի կարող ազդել այլ երկրների պարտավորությունների վրա: Օրինակ, ՄԱԿ-ի ԱԽ-ն ունի պարտավորություն միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու, բայց քաղաքական առումով բոլորս էլ հասկանում ենք, որ Արցախի ժողովրդի անվտանգության, իրավունքների պաշտպանության երաշխավորը, Արցախի քաղաքական ձայնը միջազգային հարթակներում ներկայացնողը մշտապես եղել է ու հիմա էլ կա Հայաստանը:

Եթե ՀՀ-ն քաղաքական առումով կտրուկ նշաձող է իջեցնում, դա առիթ է տալիս միջազգային դերակատարներին, այդ թվում Ռուսաստանին, ըստ կարիքի օգտագործել այս  փաստարկը: Ես վտահ եմ, որ եթե ՌԴ-ի շահերից բխեր, իրենք ունենային այդ ցանկությունը այս հարցով կոշտ կերպով զբաղվելու, կարող էին հակառակ փաստարկը օգտագործել՝ ասելով, որ անկախ Հայաստանի դիրքորոշումից մենք ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ երկիր ենք, նոյեմբերի 9-ի կողմ ենք, մենք կատարում ենք մեր պարտավորությունը: Չմռանանք, որ ՌԴ-ն եւս հյտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Լեռնային Ղարաբաղը»,-ընդգծեց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular