ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ… Բուքինգհեմյան պալատի

ՖՈՏՈ

Բուքինգհեմյան պալատը Լոնդոնում գտնվող Մեծ Բրիտանիայի միապետների պաշտոնական նստավայրն է: Նա նաև ներկայումս  համարվում է  աշխարհում գործող ամենամեծ  թագավորական պալատը: Այժմ այն Անգլիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի նստավայրն է: Բուքինգհեմյան պալատի պատմությունը սկսվում է 18-րդ դարից: Այն սկսել են կառուցել դեռևս 1703 թվականին որպես Բուքինգհեմի հերցոգի տուն, սակայն 1762 թվականին այն գնել է Գեորգ 3-րդ թագավորը, որը ցանկանում էր այն  իր մասնավոր ռեզիդենցիան դարձնել, քանի որ Սենթ-Ջեյմսի պալատը չափազանց փոքր էր և չուներ բավարար ձևավորում:  Հաջորդ 75 տարիների ընթացքում ճարտարապետներ  Ջոն Նեշի  և Էդվարդ Բլորի նախագծերով Բուքինգհեմյան պալատի կենտրոնական բակի շուրջ կառուցվել են երեք լրացուցիչ շինություններ: 1837 թվականին թագուհի Վիկտորիան  գահ բարձրանալով Բուքինգհեմյան պալատը  պաշտոնապես հայտարարել է Մեծ Բրիտանիայի միապետների հիմնական նստավայր: Նրա տիրապետության տարիներին պալատի ճարտարապետության մեջ նոր հավելումներ են կատարվել՝ ևս մեկ այլ շինություն և պարահանդեսների դահլիճը, իսկ պալատի հիմնական մուտքը տեղափոխվել է դեպի Հայդ-պարկի Հռետորների անկյուն: Սրանք արքայական պալատի  վերջին խոշոր ճարտարապետական փոփոխություններն են: Ներկայումս էլ պալատի կենտրոնական մուտքի մոտ առկա է Վիկտորյա թագուհուն նվիրված  հուշարձան: Բուքինգհեմյան պալատի ձևավորման ոճը եղել է գեորգիևյան: Հարդարման համար օգտագործվել են վարդագույն և կապույտ լապիսներ, ինչպես նաև արհեստական մարմար: Սակայն Էդվարդ 7-րդի թագավորության ժամանակ պալատը վերանորոգվել է և արդյունքում ձևավորման ոճը փոխվել է ֆրանսիական Belle Époque-ի, որտեղ գերակշռում են ոսկե  և կրեմային երանգները, իսկ որոշ սենյակներ և սրահներ չինական ոճի ձևավորում և կահավորանք են ստացել: Այստեղ նաև օգտագործվել է այլ թագավորական պալատների ոճերի  կահույք: Բուքինգհեմյան պալատը հայտնի է իր այգիներով, որոնք հանդիսանում են Լոնդոնի ամենամեծ և ամենագեղեցիկ մասնավոր այգիները: Դրանց ստեղծողն  է Լանսելոտ Բրաունը, սակայն հետագայում դրանք վերափոխվել են Ջոն Նեշի և Ուիլյամ Էյլթոնի  կողմից: Մասնավորապես մեծ լճակ է  փորվել, որի ստեղծումն ավարտվել է  1828 թվականին: Ժամանակակից Բուքինգհեմյան պալատը զբաղեցնում է 20 հա տարածք, որոնցից միայն 3 հա-ի վրա շինություններ կան,  իսկ մնացած տարածքն  այգին է: Պալատը մինչև 600 սենյակ ունի: Ներկայումս  պալատը նաև մեծ պատկերասրահ է, որտեղ ցուցադրում են Ռեմբրանտի, Ռուբենսի և այլ հայտնի նկարիչների նկարներ: Բացի այդ, ցուցադրվում են նաև ֆրանսիական և անգլիական հնաոճ կահույք և ֆրանսիական սևրական ճենապակի: Մեծ Բրիտանիայի թագուհին պալատում տարեկան գտնվում է 10 ամիս, և միայն ամառվա վերջում և աշնան սկզբին է թողնում այն: Թագուհու բացակայության ժամանակ պալատ կարող են այցելել զբոսաշրջիկները: Թագուհու պալատից բացակայությունը շատ հեշտ է պարզել, պետք է միայն նայել պալատի վրայի դրոշակի ձողին: Եթե թագուհին «տանն» է, ապա պալատի վրա փողփողում է նրա դրոշը: Պալատի կառուցումն իր սեփականատերերի վրա շատ թանկ է նստել, մոտ 700 հազար ֆունտ (այն ժամանակ մեծ գումար): Այս գինը պայմանավորված է շինարարական աշխատանքներում օգտագործված թանկարժեք նյութերով:  Միևնույն ժամանակ, այն պետք է մշտապես վերանորոգել, քանի որ նման մեծ շենքում ինչ-որ բան անընդհատ փչանում է: Օրինակ  թագուհի Վիկտորիայի  գահ բարձրանալուց  3 տարի անց, պալատի ավելի քան 1000 պատուհանից բացվում էին միայն մի քանիսը: Փաստացի Բուքինհեմյան պալատը կարծես թե քաղաքի մանրակերտ է: Կա հիվանդանոց, ոստիկանության բաժին, 2 փոստային բաժանմունք, 2 սպորտային ակումբ, բար, դիսկո ակումբ և  նույնիսկ լողավազան և կինոթատրոն: Պալատի հատակը ծածկում են կարմիր գորգերն որոնց գումարային երկարությունը   3 մղոն է: Պալատում  տեղադրված են ավելի քան 300 ժամացույցներ, որոնց սպասարկմամբ զբաղվում են 2 ժամագործներ: Ընդհանուր առմամբ, պալատում ծառայում են շուրջ 700 անձ: Այս մարդիկ պատասխանատու են պալատի մաքրման և պահպանման համար, ինչպես նաև ունեն  տարբեր արարողություններ կազմակերպելու պարտականություն, ինչպիսիք են ընդունելությունները, բանկետները, պարգևատրությունները և այլն: Միայն ամռանը պալատն ընդունում է մոտ 30 000 այցելուի, քանի որ  հանդիսանում է Լոնդոնի ամենագեղեցիկ տեսարժան վայրերից մեկը:
 Нет описания.

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular