Հայ գիտնականները «ընկել» են միջնադար և բացել Հյուսիսային Կովկասի գաղտնիքները
ՄՇԱԿՈՒՅԹTsargrad.tv-ն գրում է, որ Հայաստանի և Դաղստանի գիտնականները պատրաստում են պատմական ծավալուն աշխատություն նվիրված Հյուսիսային Կովկասի ժողովուրդներին, նրանց ապրելակերպին, մշակույթին և ավանդույթներին։ Այս մասին Sputnik.Armenia-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԳԱ Դաղստանի դաշնային գիտահետազոտական կենտրոնի հնագիտության, պատմության և ազգագրության ինստիտուտի ղեկավար Ռամազան Աբդուլմազիդովը։ Նրա խոսքով, աշխատանքում զգալի ներդրում է ունեցել Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ Մատենադարան թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Հայկ Հակոբյանի գլխավորած հայկական խումբը։
Հատկանշական է այն, որ հենց միջնադարից թվագրվող հայկական աղբյուրներն են կարևոր պատկերացում տալիս այդ տարածաշրջանում ապրած ժողովուրդների վաղ պատմության մասին։ Բազմաթիվ տեղեկություններ կարելի է քաղել ռուս զինվորականների այն ժամանակ Կովկասում գտնվելու մասին գրառումներից։ Այդ տեքստերը պատմաբանները վերագրում են ավելի նոր ժամանակաշրջանին։ Սակայն առանց նրանց անհնար է ամբողջական պատկեր ստանալ։ Ուստի դժվար է գերագնահատել դրանց նշանակությունը։
Պատմաբաններն ուսումնասիրել են 10-րդ դարի կեսերին ռուսական բանակում ծառայած Ռոստոմ-բեկ Երզնկյանի ակնարկները։ Դրանցից մեկում նա նկարագրել է դաղստանյան ազգությունը՝ ավարներին։ Իսկ երկրորդում կրոնական վարդապետությունը, որը կոչվում է մուրիդիզմ: Հայտնի է, որ հենց այդ գաղափարախոսության հիմքով է ժամանակին հակամարտություն առաջացրել ռուսական բանակի հետ։ Բացի այդ, գիտնականները մանրամասն ուսումնասիրել են հայ հոգևորական Հովհաննես Խոսրովյանցի տեքստերը, ով նույնպես ապրել է 19-րդ դարում։ Նա հայտնի է եղել իր միսիոներական աշխատանքով, որը հնարավորություն է տվել ավելի լավ ուսումնասիրել հատուկ էթնիկ խմբին` չերքեզներին:
Ինչպես պարզվել է, 15-րդ դարում չերքեզներն օսմանցիների կողմից գրավված Ղրիմից են տեղափոխվել Հյուսիսային Կովկաս։ Հատկանշական է այն, որ նրանցից գրեթե ոչ-ոք իսլամ չի ընդունել և շարունակել է պահպանել քրիստոնեական հավատքը։ Հայր Ավանեսն իր գրառումներում առանձին նշել է չերքեզների մուսուլման և քրիստոնյա չերքեզների առճակատումը։ Հետաքրքիր է նաև այն, որ կենցաղային և մշակութային առումով նրանք բավականին խորը ձուլվել են տեղի կովկասյան ժողովուրդների հետ որդեգրելով նրանց ավանդույթներից ու սովորույթներից շատերը։
Ոչ պակաս հետաքրքրական են միջնադարի, այսպես կոչված, «լրատվական տարեգրությունները», որոնք պատմաբանները կարողացել են ուսումնասիրել։ Հայկական կողմից հետազոտության ղեկավար Հայկ Հակոբյանի խոսքով, դրանք 16-17-րդ դարերով թվագրված փոքր արձանագրություններ են։ Նրանք նկարագրում են ոչ թե համաշխարհային իրադարձություններ, այլ այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել ամեն օր կամ, օրինակ, ամեն ամիս։ Նման տարեգրություններն օգնում են ավելի մանրամասն վերականգնել այն ժամանակվա Հյուսիսային Կովկասի ժողովուրդների կյանքի ընդհանուր պատկերը։ Մասնավորապես, այդ տեքստերում բավական մանրամասն նկարագրված է լեզգիների ու ավարների հարձակումը Հայաստանի և այլ երկրների վրա։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը