ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ անել. Անդրանիկ Թեւանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի իշխանությունը հետևողականորեն տարածում է, որ ՀՀ անվտանգային խնդիրները հնարավոր է լուծել միայն Արցախը հանձնելու գնով։ Այսինքն՝ հայաստանցի–ղարաբաղցի հակադրություն սերմանելը դարձել է պետական քաղաքականություն։ Այդ սերմանումը «Հայկական ժամանակ» թերթի էջերից տեղափոխվել է կառավարական կաբինետներ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանը:

Նա նաեւ նշել է. «Արցախը հանձնենք, որ Հայաստանը պահենք» թեզն այն մեծագույն խաբեությունն է, որը կիրառվում է ՀՀ քաղաքացիների նկատմամբ այս իշխանության կողմից։ Դա մարդկանց զգոնությունը բթացնելու, իրականությունից փախցնելու, ինքնակործան թմբիրի մեջ գցելու սուտ է։ Այդ ստի ու հակապետական կոդի դեմ պետք է հետևողական պայքար մղել։

«Մայր Հայաստանի» կողմից իրականացվող տնետուն աշխատանքը նաև այդ նպատակով է։

Մեր շփումները հազարավոր ընտանիքների հետ ցույց են տալիս, որ մարդկանց մեծ մասը, բարեբախտաբար, դեռ չի ընկել այդ ստի թակարդը և դեմ է վարվող քաղաքականությանը, բայց միևնույն ժամանակ պատերազմից ունեցած վախը նրանց դարձնում է շփոթված։

Բոլորիս խնդիրը պետք է լինի՝

–բացատրել մարդկանց, որ պատերազմ ու պարտություն բերում է օրվա իշխանության քաղաքականությունը (փաստարկների պակաս չկա),

–բացատրել, որ Արցախի անկմամբ դրվում է Հայաստանի անկման սկիզբը (այստեղ ևս փաստարկների և հիմնավորումների հսկայական զինանոց կա),

–բացատրել և հույս տալ, որ ստեղծված իրավիճակից դուր գալու հնարավորություն կա (այդ հնարավորության դուռը բացվում է բանակցողի փոփոխությամբ)»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular