ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


120 000 արցախահայեր գտնվում են կենսական ծանր պայմաններում, եկել է միասնական լինելու պահը. հոգևորական

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արդեն յոթ ամսից ավելի է, ինչ փակ է Արցախի կյանքի ճանապարհը, հավաքվել ենք այսօր այստեղ միաբանված լինելու և մեր արդարացի կոչն ուղղելու՝ բացելու կյանքի ճանապարհը: Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, Երևանում ՄԱԿ-ի գրասնյակի դիմաց արցախցիների բողոքի ակցիային ասաց հոգևորականը։

Նա կոչ արեց. «120 000 արցախահայեր գտնվում են կենսական ծանր պայմաններում։ Եկել է միասնական լինելու, ոտքի կանգնելու ու մեր արդարացի պահանջը համայն աշխարհին ներկայացնելու պահը։ Արցախը եղել է, կա, պետք է լինի հայկական ու մենք ամեն մեկս՝ հայերս, պետք է պահանջատեր լինենք մեր հայրենիքին։

Երբեք հույսներս չկորցնենք,  այլ համախմբվենք, լինենք միասնական։ Եկել է պահը»։

Ակցիայի մասնակիցները հիշեցրեցին՝ ՄԱԿ-ը նպատակադրվել է նվազեցել մանկական մահացության թիվը, մինչդեռ Արցախում շրջափակման պատճառով մահանում են  հացի հետևից գնացող միայնակ մոր երեխաները. «Ում են պետք պլակատային կարգախոսները։ Շրջափակված Արցախի անունից կոչ ենք անում  միջազգային կառույցներին, ՄԱԿ-ի անդամ պետություններին՝ հայտարարություններից, հորդորներից  զատ գործնական քայլերով կանխել Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների և ցեղասպան քաղաքականությունը,  իրավական պատժամիջոցներով գործի դնել Հագայի դատարանի որոշումներ»։

Նշենք, որ այսօր Արցախի պետնախարար Գուգեն Ներսիսյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել էր, որ Արցախում մեկնարկած համաժողովրդական շարժումը այսօրվանից կծավալվի նաև Հայաստանի Հանրապետությունում. «Առավոտյան ժամը 11։00-ից ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության և Արցախի կառավարության օպերատիվ շտաբի համակարգմամբ կկազմակերպվեն Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրազեկման ակցիաներ։ Կոչ եմ անում բոլորին միանալ շարժմանը և մասնակից դառնալ նախատեսված միջոցառումներին.,-գրել էր նա:

Նշենք, որ ակցիայի մասնակիցները ՄԱԿ-ի գրասենյակի մոտից շարժվելու են նաեւ դեպի ՌԴ դեսպանության շենք:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular