ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վիտալի Բալասանյանի որդին եւ ազգականներն ազատ են արձակվել, նա շարունակում է գտնվել հիվանդանոցում. պաշտպան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի որդին՝ Արթուր Բալասանյանը, եղբայրը՝ Վաչիկ Բալասանյանը, քեռորդին՝ Գարիկ Յուզբաշյանն արդեն ազատ են արձակվել, իսկ Վիտալի Բալասանյանը շարունակում է գտնվել հիվանդանոցում՝ սրտի հետազոտման։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։

Նշենք, որ դատարանը երեկ մերժել է Վիտալի Բալասանյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքը։ Պաշտպանն արդեն վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել։

Հիշեցնենք, հուլիսի 14-ին, իրավապահները ձերբակալել են Վիտալի Բալասանյանին: Նա ձերբակալվել է ԱՀ քրեական օրենքգրքի 337 հոդվածի 1-ին մասով հանցանք կատարելու կասկածանքով: Արցախի քրեական օրենսգրքի 337 հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular