ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հակառուսականությունը հասավ Արցախ. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի որոշ շրջանակներ մտահոգված են, որ ներքաղաքական վտանգավոր զարգացումներ են ընթանում, որոնք կարող են ճակատագրական լինել Արցախի համար։ Երեկ պետնախարար Գուրգեն Ներսիսյանի գլխավորությամբ Արցախում բազմահազարանոց հանրահավաք-երթ տեղի ունեցավ՝ ընդդեմ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների։ Հավաքի գլխավոր պահանջն Արցախի ապաշրջափակումն էր, իսկ հասցեատերը՝ ռուս խաղաղապահները։ Հանրահավաքի մասնակիցները գուցե ստեղծված վիճակից օբյեկտիվորեն դժգոհ եւ որեւէ քաղաքական հոսանքի չհարող արցախցիներն էին, սակայն նախաձեռնողներն Արցախի հակառուսական տրամադրված շրջանակն է։

Ավելի ճիշտ՝ ՀՀ իշխանության կողմից կառավարվող քաղաքական եւ ՀԿ-ների խումբը։ Պատահական չէ, որ ելույթների շեշտադրումները չէին տարբերվում Փաշինյանի եւ ՔՊ-ականների ելույթներից, որոնք այս իրավիճակի միակ պատասխանատուն համարում են ռուսներին։

Մենք դեռեւս անցած շաբաթ գրել էինք, որ ակտիվիստներ Տիգրան Պետրոսյանը, Արթուր Օսիպյանը, խաղաղապահների ղեկավարի հետ հանդիպումից դժգոհ, պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել։ Օրեր անց նրանք պետնախարարի հետ էին հանդիպել, ով հորդորել էր 2 օր սպասել։ Իսկ երեկ՝ բոլորը միասին, այդ թվում՝ Արցախի նախագահը, հանրահավաք արեցին։ Հիշեցնենք նաեւ, որ Լենցովը նշված հանդիպման ժամանակ ասել էր, թե Արցախի ճանապարհը, ըստ էության, Փաշինյանն է փակել իր հակաարցախյան հայտարարություններով եւ Ալիեւի հետ պայմանավորվածություններով։

Հանրահավաքին Արցախի ԱԺ ընդդիմությունը չի մասնակցել։ Արցախի մեր աղբյուրները կասկած չունեն, որ այս հակառուսականության ֆոնին էլ ձերբակալվել է Վիտալի Բալասանյանը, ով խաղաղապահների հետ ջերմ հարաբերություններ ունի եւ կարող էր կոնտրքայլեր նախաձեռնել։ Նրա դեմ հարուցված քրգործի հիմքում 74 միլիոն վարկի աննպատակային օգտագործումն է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular