ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ նախաձեռնող խմբի նիստը շատ թեժ է անցել. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հուլիսի 13-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստին մասնակցել են կուսակցության վարչության անդամներ, Երեւանի տարածքային կազմակերպությունների խորհուրդների անդամներ, Երեւանի ավագանու անդամներ։ Քննարկվել են Երեւանի ավագանու սպասվող ընտրություններում կուսակցության ընտրական ցուցակի ձեւավորման կարգը եւ քարոզարշավին առնչվող հարցեր։ 

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստը, որը վարել է վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը, շատ թեժ է եղել:  Մեր աղբյուրները փոխանցում են, որ գլխավոր թեման եղել է Երեւանի քաղաքապետի ընտրությունները: Բանն այն է, որ իշխանությունը պատրաստվում է ընտրությունների, իսկ կուսակցությունում գրեթե բոլորը գնում են անձակուրդ: Փաշինյանը նիստի ընթացքում ասել է, որ արդեն պետք է պատրաստվել, կազմել ցուցակները:  

Մեր տեղեկություններով՝ դեռեւս անուններ են շրջանառվում, թե ովքեր պետք է լինեն այդ ցուցակներում, բայց վերջնական հստակեցում չկա: Նախընտրական շտաբը ղեկավարելու է Արմեն Փամբուխչյանը, բայց քննարկվել է նաեւ տեղակալների հարցը:  Նաեւ հարցեր են հնչել քարոզարշավը սկսելու հետ կապված՝ երբ է նախատեսվում սկսել,  ովքեր պետք է ներգրավված լինեն աշխատանքներին։ 

Փաշինյանը պատասխանել է, որ բոլորը, առանց բացառությունների, պետք է ներգարվվեն այդ գործում: Նիստում գլխավոր դերում է եղել նաեւ Տիգրան Ավինյանը, որը նշել է, որ պետք է սկսել աշխատանքի բաշխում անել, եւ բոլորը պետք է իրենց թաղամասերում, վարչական շրջաններում ներգրավվածություն ունենան: 

Վերջինս նաեւ հավելել է, թե գիտի, որ շատ քիչ ժամանակ է մնացել, բայց գրեթե որեւէ աշխատանք իր սրտով արված չէ, եւ պետք է ամբողջ ներուժը դնել այս գործին եւ համախմբված աշխատել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular