ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊՆ պաշտոնյա է կալանավորվել

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության մի շարք պաշտոնատար անձանց նկատմամբ իրականացված գաղտնի քննչական համալիր գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Վ. Մ.-ն զբաղեցնելով ՀՀ ՊՆ իրային բազայի N զորամասի հրամանատարի պաշտոնը, «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերության տնօրեն Վ. Ե.-ի օգտին ապօրինի գործողություններ և հովանավորչություն կատարելու համար, կաշառք տալուն և ստանալուն օժանդակող երկու անձանց միջոցով Վ. Ե.-ից պահանջել է ընդհանուր 19 մլն 500 հազար ՀՀ դրամ կաշառք, որի մի մասը ստացել է:

Այդ մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Մասնավորապես՝ 2023 թվականի մարտի 24-ին տեղի ունեցած՝ ՀՀ ՊՆ-ին ներքնազգեստ մատակարարելու գնման ընթացակարգում «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերությունը ճանաչվել է ընտրված մասնակից: Այնուհետև հիշյալ ընթացակարգով նախատեսված շուրջ 70.000 չափաքանակով՝ տեխնիկական բնութագրին չհամապատասխանող, այն է՝ 280 գրամի փոխարեն 250 գրամ զանգվածով կտորից և միայն փոքր չափերով ներքնազգեստների անխոչընդոտ մատակարարումն ապահովելու նպատակով ՊՆ իրային բազայի զորամասի հրամանատար Վ. Մ.-ն նույն բազայի պահեստապետ Վ. Մ.-ի միջոցով վերը նշված ընկերության տնօրեն Վ. Ե.-ից պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 12.000.000 ՀՀ դրամ կաշառք:

Նախաքննությամբ փաստական  տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ ՊՆ վերը նշված պաշտոնատար անձը 2022 թվականի ընթացքում ևս նույն ընկերության տնօրենից պահանջել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: Այսպես՝ պարզվել է, որ նշված ժամանակահատվածում «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերությունը դարձյալ մասնակցել է ՀՀ ՊՆ կողմից իրականացված զինվորական վերարկուների և ներքնակների գնումների ընթացակարգերին ու ճանաչվել ընտրված մասնակից, որից հետո ընկերության տնօրեն Վ. Ե.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել ՊՆ պաշտոնատար անձ Վ. Մ.-ի հետ՝ տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող ապրանքները պատվիրատուի կողմից անխոչընդոտ ընդունելու վերաբերյալ՝ պարտավորվելով նշված ապօրինի գործողության և հովանավորչության համար վերջինիս տալ 6.500.000 ՀՀ դրամ կաշառք: 

Պայմանավորվածության համաձայն՝ Վ. Ե.-ն մինչև 2023 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում, վերը նշված ընկերության աշխատակից Ռ. Վ.-ի օժանդակությամբ և ՊՆ իրային բազայի պահեստապետ Վ. Մ.-ի միջոցով, ինչպես նաև անձամբ, պայմանավորված կաշառքի գումարը մաս-մաս փոխանցել է ՊՆ պաշտոնյային:

Բացի այդ, պարզվել է, որ 2023 թվականի ընթացքում «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերությունն ընտրված մասնակից է ճանաչվել նաև ՀՀ ՊՆ կարիքների համար հայտարարված՝ կանացի կոշիկներ մատակարարելու գնման ընթացակարգում: Արդյունքում՝  սահմանված տեխնիկական բնութագրին չհամապատասխանող, այն է՝ ոտնաթաթի հատվածում 73 մմ երկարությամբ կաշվե կոշիկների փոխարեն առավելագույնը 68 մմ չափերով 900 զույգ կոշիկներն անխոչընդոտ ընդունելու համար ՊՆ պաշտոնյան ընկերության տնօրենից պահանջել և Ռ. Վ.-ի ու Վ. Մ.-ի միջոցով ստացել է 1.000.000 ՀՀ դրամ կաշառք:

2023 թվականի հուլիսի 13-ին Հակակոռուպցիոն կոմիտեի և ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողների կողմից իրականացված համատեղ գործողությունների արդյունքում զորամասի հրամանատար Վ. Մ.-ն և վերը նշված մյուս անձինք ձերբակալվել ու ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե: Նույն օրը նրանց մեղադրանքներ են ներկայացվել համապատասխանաբար՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, տալու, ինչպես նաև կաշառք տալուն և ստանալուն օժանդակելու համար:

Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ ՊՆ իրային բազայի զորամասի հրամանատար Վ. Մ.-ի, նույն բազայի պահեստապետ Վ. Մ.-ի և «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ընկերության տնօրենի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որոնք բավարարվել են:

Նախաքննությունը շարունակվում է: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular