ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերմանիայում Ադրբեջանի համար թմրանյութի խմբաքանակ տեղափոխող բեռնատար են կալանավորել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գերմանիայում կալանքի տակ է առնվել Ադրբեջան  թրմանյութի խոշոր խմբաքանակ տեղափոխող բեռնատարը: Վկայակոչելով գերմանական լրատվամիջոցներին՝ haqqin.az-ը գրում է, որ բեռնատարը կալանքի է վերցվել Նյուրնբերգի շրջանում: Հիմնական մեղադրյալը Լյուդենշայդի 51-ամյա բնակիչն է, ով երկու մեղսակից է ունեցել՝ վարորդն ու ես մեկ տղամարդ, ով խոստովանել է, որ թմրանյութ է բեռնել:

Հոլանդիայից ուղեւորվող բեռնատարում 195 կգ հաշիշ եւ  մարիխունա է հայտնաբերվել: Հետաքննության ընթացքում բացահայտվել է նաեւ Թուրքիայի եւ Վրաստանի հետ կապը: Հավանաբար, այս երկրների միջոցով են հանցագործները մտադիր եղել տեղափոխել իրենց ապրանքը:

Մաքսային պետական կոմիտեի ղեկավար Այդին Ալիեւն ասել է, որ 2016 թվականին մաքսատան աշխատակիցները սահմանին գրեթե մեկ տոննայից ավելի հերոին են առգրավել:

Բաքվում 2016 թվականի վերջին 473 կգ թրմանյութերի եւ հոգեմետ նյութերի ոչնչացման  199 վճիռ է իրագործվել: Ոչնչացվել է 264 կգ մարիխունա, 164 կգ օփիում, 27 կգ հերոին, 16 կգ հաշիշ: Առգրավված միջոցների ընդհանուր գինը «սեւ շուկայում» կազմել է 12 մլն մանաթ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular