ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի խնդիրն ու ողբերգությունն ունեն մեկ անուն՝ Նիկոլ Փաշինյան. Տիգրան Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արդեն մեկ ամիս է, որ բառիս բուն իմաստով, Արցախը ուղղություն է վերցրել դեպի խորը ճգնաժամ, որը ոչ միայն ունի ընդգծված քաղաքական բնույթ, այլ Արցախում սովամահության տանելու գործընթաց է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 14-ին, Երեւանում ԵՄ գրասենյակի դիմաց ՀՀԿ-ականների կողմից կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ժամանակը, պատմությունը ցույց է տվել, որ Արցախը որևէ պայմաններում ադրբեջանցիների հետ մեկ ընդհանուր պետության կազմում ապրելու հնարավորություն չունի:

Ստեղծվել է իրավիճակ, երբ Ադրբեջանը հայտարարում է, թե իբր արցախցիներն իր քաղաքացիներն են, բայց այդ նույն Ադրբեջանն էթնիկ զտումների և արցախցիներին սովամահ անելու քաղաքականություն է վարում։ Երբ մենք գալիս ենք կոչերով և հորդորներով դիմելու միջազգային տարբեր ներկայացուցչություններին, դա դեռ չի նշանակում, որ մենք չենք գիտակցում, որ այս իրավիճակի գլխավոր պատասխանատուն և գլխավոր սպառնալիքը հայաստանյան իշխանությունն է, այդ պռոբլեմն ունի կոնկրետ անուն, դա Նիկոլ Փաշինյանն է», - հայտարարեց Տիգրան Աբրահամյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular