ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի շրջանները ժամեր կամ օրեր անց կապ հաստատելու հնարավորություն չեն ունենա Ստեփանակերտի հետ. ԱՀ պետնախարար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ասկերանի եւ Մարտակերտի շատ բնակիչներ չեն կարողացել ներկայանալ ու միանալ համաժողովրդական շարժմանը, բայց մեր քույրերն ու եղբայրները այսօր եւ Մարտակերտում, եւ Մարտունիում կյանքի ճանապարհը բացելու հրապարակային պահանջներ ներկայացրել են այդ քաղաքներում տեղակայված ռուսական  խաղաղապահ ուժերին, նրանց հրամանատարությանը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 14-ին, Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման վայրում կայացած բողոքի ակցիայի ժամանակ նշեց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

«Այսօր ընդհանուր Արցախը չի շրջափակման մեջ, հիմա Արցախը բաժանված է շրջափակված 4 կտորների՝ Մարտակերտի շրջան, Ասկերանի շրջան, Մարտունու շրջան եւ Ստեփանակերտի եւ Շուշիի շրջան: Այն խնդիրները, որ այսօր կան, այդ շրջանները նույնիսկ մայրաքաղաքի հետ կապ հաստատելու հնարավորություն չեն ունենա ընդամենը ժամեր կամ օրեր անց»,-ասաց նա:

Նշենք, որ Արցախում այսօր՝ հուլիսի 14-ին, մեկնարկել է համաժողովրդական շարժումը. Ստեփանակերտի Վերածննդի հրպարակում հազարավոր արցախցիներ են հավաքվել: Շարժման մեկնարկի մասին նախօրեին հայտարարել էր Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը: Հանրահավաքին մասնակցում է նաեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Ավելի ուշ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հանդես էր եկել տեսաուղերձով եւ հայտարարել, որ միանում է շարժմանը:

Շարժման նպատակն է հասնել Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը:

Հիշեցնենք, որ մինչ այս հանրահավաքի մասնակիցները ԿԽՄԿ-ի Ստեփանակերտի գրասենյակի մոտ էին, որտեղ ԿԽՄԿ-ից պահանջեցին Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ ամբողջ իրականությունը ներկայացնել միջազգային բոլոր կառույցներին։ Ապա երթով հասան ռուս խաղաղապահների նստավայր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular