ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նպատակը սփյուռքի դպրոցները մեկ աղբյուրից սնելն է. շարունակվում է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեկնարկել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի» 2023 թ. փուլը: Հուլիսի 3-ից 18 երկրի 60 սփյուռքահայ ուսուցիչ վերապատրաստվում է 7 տարբեր ծրագրերով՝ «Ուսուցում մանկապարտեզում», «Ուսուցում մեկօրյա դպրոցում», «Տարրական ուսուցում», «Հայոց լեզվի և գրականության դասավանդում», «Հայոց պատմություն և մշակույթի պատմություն», «Պարարվեստ», «Տնօրենների վերապատրաստում»:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԿԳՄՍՆ-ից:

«Ծրագրի հիմնական խնդիրը կրթադաստիարակչական և մանկավարժական մեթոդների միասնական մոտեցում ունենալն ու սփյուռքին մեկ աղբյուրից սնելն է: Մեր նպատակն է Հայաստանում ձեռք բերված մանկավարժական գիտելիքը, մեթոդիկան, կիրառելի գործիքները փոխանցել նաև սփյուռքում աշխատող մեր գործընկերներին»,- նշել է ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Կարեն Մնացականյանը:

Վերապատրաստման ծրագրին այս տարի դիմել է 167 ուսուցիչ, որոնցից ընտրվել է 60-ը՝ տարբեր սկզբունքներով: Կարեն Մնացականյանի տեղեկացմամբ՝ ամենաշատ դիմողներ եղել են Ռուսաստանի Դաշնությունից՝ պայմանավորված հայ համայնքի մեծությամբ. «Շուրջ 60 հոգի դիմել է միայն Ռուսաստանից: Այս տարի մեզ զարմացրեց Հնդկաստանի հայ համայնքը, որը թեև փոքր է, բայց մեծ հետաքրքրության և ակտիվ գործունեության արդյունքում ևս դիմել է ծրագրին և ընտրվել»:

Դիմողների ընտրության սկզբունքներից են մասնագիտական աշխատանքային փորձի առկայությունը, ինչպես նաև ԿԳՄՍՆ վերապատրաստման ծրագրերում վերջին 3 տարի ընդգրկված չլինելու հանգամանքը:

«Մեր խնդիրը ոչ թե մասնագետ պատրաստելն է, այլ մասնագետներին մեթոդական աջակցություն տալը»,- եզրափակել է Կարեն Մնացականյանը:

Մասնագիտությամբ շինարար-ինժեներ, տեխնիկական գիտությունների թեկնածու Արմեն Պողոսյանն էլ եկել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Ջորջա նահանգի Ատլանտա քաղաքից՝ մասնակցելու ծրագրի «Տնօրենների վերապատրաստում»  դասընթացին՝ որպես հայկական մեկօրյա դպրոցի տնօրեն: «Դպրոցը ստեղծվել է 2021 թ. սեպտեմբերի 12-ին: Այս պահին դասավանդում ենք հայոց լեզու՝ գրել, կարդալ, պատմություն և երգ: Պլանավորում ենք ավելացնել նաև պարը»,- ասում է Ատլանտայի հայկական դպրոցի տնօրենը: Նրա խոսքով՝ դպրոցի ստեղծման սկզբնական փուլում եղել են դժվարություններ, որոնք, սակայն, դարձել են հաղթահարելի Հայաստանի հետ կապը պահելու արդյունքում: ԿԳՄՍ նախարարությունն ապահովել է գրականությամբ ու անհրաժեշտ նյութերով, իսկ հաջորդ քայլը պետք է լիներ վերապատրաստման ծրագրին մասնակցելը:

«Դպրոց այս պահին հաճախում է 4-14 տարեկան 25 աշակերտ՝ 3-խմբով, որոնց դասավանդում է 4 ուսուցիչ: Համայնքը փոքր է, բայց զարգացող, և հույս ունենք՝ թիվը կմեծանա»,- ասում է Արմեն Պողոսյանը: Փաստելով, որ ոչ միայն ծնողները, այլև հենց երեխաներն են շահագրգռված հաճախել դպրոց՝ նա հիշում է. «Կային երեխաներ, որոնք այլևս չէին գալու դպրոց, որովհետև ծնողը ծանրաբեռնված էր և չէր հասցնում: Այդուհանդերձ, երեխաները պարտադրեցին ծնողներին չընդհատել իրենց ուսումը և շարունակեցին հաճախել դպրոց»: Ատլանտայի հայկական մեկօրյա դպրոցում տարվա ընթացքում առնվազն 2 միջոցառում է կազմակերպվում, որին հրավիրվում և մասնակցում են նաև դպրոց չհաճախող հայ երեխաները, ինչը ոգևորում է նրանց՝ սովորելու հայերեն: Վերապատրաստման նպատակով Հայաստան է ժամանել ոչ միայն տնօրենը, այլև ուսուցիչներից մեկը՝ «Ուսուցում մեկօրյա դպրոցում» դասընթացին մասնակցելու նպատակով:

Քրիստին Մարաշլյանը, որը դասական սփյուռքից է, ներկայացնում է Լիբանանի Մխիթարյան վարժարանը, վերապատրաստվում է «Ուսուցում մանկապարտեզում» ծրագրով: Դպրոցն ամենօրյա է, տարբեր խմբերում հաճախում են 15-20 աշակերտ: «Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը բարելավում է մեր գիտելիքը և մանկավարժական գործունեության որակը: Մենք ոչ միայն տեսական, այլև գործնական գիտելիք ենք ձեռք բերում, ինչն անմիջապես կապում ենք մեր դպրոցական ծրագրին,- ասում է Քրիստին Մարաշլյանը և հավելում,- գիտելիքից զատ՝ շատ կարևոր է աշխարհի մյուս ծայրում ապրող և դասավանդող մեր գործընկերների հետ փորձի փոխանակումը, ինչի շնորհիվ նոր հմտություններ ենք ձեռք բերում, տարբեր իրավիճակների ենք ծանոթանում»: Լիբանանահայ ուսուցիչը վստահ է՝ կվերադառնա սփյուռք գիտելիքի մեծ պաշարով, և հայրենիքի հետ շփմամբ հարստացած, որը կծառայեցնի՝ ի նպաստ համայնքի և դպրոցի զարգացման:

Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի շրջանակում, բացի բուն դասընթացներից, մանկավարժների համար կազմակերպվում են այցեր պատմամշակութային վայրեր և մշակութային օջախներ:

Նշենք, որ վերապատրաստման ծրագիրը կտևի մինչև հուլիսի 28-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular