ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի արշավը Հայաստանի խորհրդանիշների դեմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի խորհրդանիշների՝ զինանշանի դեմ հարձակումներն, ըստ ամենայնի, ուղղված են Թուրքիայից, և Նիկոլ Փաշինյանը հենց թուրքական կողմի պահանջով է արշավ սկսել Հայաստանի զինանշանի դեմ։

Երեկ Կառավարության նիստից հետո ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն է կրկին հիշել զինանշանի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն, ինչը վկայում է, որ սա ամենևին էլ Փաշինյանի անձնական նախաձեռնությունը չէ և դրա թիկունքում բավականին լուրջ ճնշումներ կան Թուրքիայի կողմից։

Թուրքական մամուլում շրջանառվող, ապա հերքված տեղեկությունը, թե իբր ֆուտբոլային ակումբներից մեկը Հայաստանի աղավաղված զինանշանն օգտագործելու է որպես իր խորհրդանիշ, վկայում է, որ Թուրքիան ամեն ինչ փորձում է անել՝ Հայաստանին պարտադրեով փոխել իր խորհրդանիշները և հատկապես հանել Արարատ լեռն, ինչպես նաև հրաժարվել Հայոց ցեղասպանությունից։

ԿԳՄՍ նախարարը հայտարարում է, թե զինանշանի փոփոխության հարցը ձևակերպված է, պետք է մտածել այդ ուղղությամբ, բայց կոնկերետ աշխատանքային խումբ այս պահին չկա։ «Ես որպես այս ոլորտը ղեկավարող նախարար պետք է լսեմ պրոֆեսիոնալներին, որովհետև շատ սպեսցիֆիկ հարց է, ես կարծում եմ, որ մտածելու բան ունենք»,- նշել է նախարարը։

Նրա խոսքով՝ մասնագիտական խումբը սկսել է աշխատել 5 տարի առաջ, հիմա կարիք կա վերադառնալու այդ գործընթացին։ Հարցի մեջ բազմաթիվ շերտեր են նկարագրված, օրինակ առյուծ, այս պահին չեմ ուզում մտնել մասնագիտական խոսակցության մեջ։ Մենք մեր պատմությունից չենք հրաժարվում, ուղղակի պետք է հասկանալ՝ ինչպես ենք վերաբերվում ներկային։

Մեր պետության խորհրդանիշները պետք է արտացոլեն մեր այսօրվա պետությունն, ասել է նախարարը։ Նույն հաջողությամբ մեր այսօրվա պետության վիճակը և նրա ղեկավարությունը նկարագրելու համար, Փաշինյանի վարչախումբը կարող է, օրինակ, առաջարկել զինանշանի վրա ճխլված առնետ պատկերել։

Նիկոլ Փաշինյանն երեկ մեկ այլ ուշագրավ հայտարարություն է արել կառավարության նիստում, խոսել թանգարանների մասին, նշել, թե թանգարաններ կան օրը մի մարդ է մտնում։ «Թանգարանը հո պահեստ չի՞։ Գուցե պետք է փակել դրանք»,- ասել է Փաշինյանը։

Սոցիալական ցանցերի օգտատերերի գնահատմամբ՝ Փաշինյանի այս հայտարարություններն ոչ այլ ինչ են, քան ուղիղ թիրախ հայոց ցեղասպանության թանգարանի դեմ։ Գիտահետազոտական այդ ինստիտուտն, որտեղ ահռելի աշխատանք է կատարվում Հայոց ցեղասպանության ուսումնասիրման, արխիվների վերհանման և աշխարհին ներկայացնելու ուղղությամբ, ևս Թուրքիայի թիրախում է։

Արմեն Խաչատրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular