ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«35 տարվա ընթացքում ոչինչ չսովորեց. Փաշինյանը Ղարաբաղը գցում է նոր դժոխքի շրջապտույտ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Tsargrad.tv–ն գրում է, որ 1988 թվականի հուլիսի 12-ին՝ 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի մարզային խորհուրդը հայտարարեց Ադրբեջանի ԽՍՀ կազմից դուրս գալու մասին։ Այդ որոշումը փաստացի կանխորոշեց այդ տարածաշրջանի բնակչության հետագա ողջ ճակատագիրը։

Մի քանի օր անց ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունն որոշում ընդունեց, որտեղ սևով սպիտակի վրա գրված էր, որ ԼՂԻՄ-ը Հայաստանին հանձնելն անհնար է։ Դրանից հետո հայերի և ադրբեջանցիների միջև կատաղի բախումներ սկսվեցին։

Բաքվում, Սումգայիթում և Կիրովաբադում հայերի նկատմամբ էթնիկ զտումներ տեղի ունեցան։ Շատերը վտարվեցին իրենց տներից կամ սպանվեցին։ Այդ ժամանակից ի վեր տարածաշրջանը մի քանի պատերազմ է ապրել։ Վերջինիս արդյունքում, օրինակ, Ադրբեջանին հաջողվեց գրավել Ղարաբաղի զգալի մասը։ Բայց դա, ըստ փորձագետների, չի բավարարում Բաքվի իշխանություններին։ Նրանք կցանկանային իրենց վերահսկողության տակ առնել ոչ միայն չճանաչված հանրապետության ողջ տարածքն, այլ նաև հենց Հայաստանը։ Իրադարձությունների նման զարգացմամբ շահագրգռված է նաև հարևան Թուրքիան, որը կցանկանար ելք ստանալ դեպի Կասպից ծով և Կենտրոնական Ասիայի երկրներ։

Հայաստանի ղեկավարությունն, ինչպես խոստովանում են տեղի բնակիչներն, ամեն ինչ անում են Բաքվի և Անկարայի ցանկություններն իրականություն դարձնելու համար։ Ուստի, փաստացի, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու իր պատրաստակամության մասին։ Բայց արդյո՞ք դա կլուծի խնդիրը...

Քանի դեռ Արցախի (ԼՂՀ) տարածքում հայեր կան, նրանք երբեք չեն հաշտվի ադրբեջանցիների վերահսկողության տակ ապրելու մտքի հետ: Իսկ դա նշանակում է, որ ապագայի համար պայքարը շարունակվելու է, և անգամ ԱՄՆ դեսպանը ի վիճակի չէ փոխել այդ իրողությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular