ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես չեմ ամաչում այդ գործի համար, շատ լավ է, որ դա եղել է իմ կյանքում. Ելենա Բորիսենկո

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ
Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Ելենա Բորիսենկոն:
 
 
-Ելենա, «Փոխնակ մայրը» հեռուտասերիալի նկարահանումներն արդեն ավարված են եւ առաջինը կցանկանայի լսել Ձեր գնահատականն այս աշխատանքի վերաբերյալ:
 
 
- Ամեն անգամ, երբ նոր նախագծում եմ ընդգրկվում, միշտ նկատում եմ տվյալ աշխատանքի առավելություններն ու թերությունները: «Փոխնակ մայրը» հեռուստասերիալն ինձ համար առանձնահատուկ կարեւոր դարձավ, քանի որ այն ինձ համար վերադարձ էր, որովհետեւ մինչ այդ դադարից հետո նկարահանվել էի միայն «Ուրիշի հոգին» հեռուստասերիալում, այն էլ շատ փոքր զբաղվածությամբ: Կերպարս շատ լավն էր, եւս մեկ անգամ հնարավորություն ունեցա սերիալի ձեւաչափում ունենալ լավ տեսարաններ եւ հաճույքով այդ տեսարաններն տրվել ու խաղալ: Ինքս շատ պահանջկոտ եւ բծախնդիր եմ իմ աշխատանքի հանդեպ, բայց այստեղ ես ունեցա տեսարաններ, որոնց համար չեմ ամաչում, ինչը շատ մեծ ձեռքբերում է: «Փոխնակ մայրը» սերիալում ունեցա նաեւ շատ լավ զուգընկերներ՝ ի դեմս Տիգրան Ներսիսյանի եւ Հովակ Գալոյանի: Ինձ համար մեծ հաճույք էր, երբ ես գիտեի, որ տեսարաններ եմ ունենալու, որոնք իրականացնելու եմ պրոֆեսիոնալների հետ, որի շնորհիվ խաղացածս էլ ավելի ակնառու կլինի: Լավ դերասանի կողքին դերասանը աճում է: Ուրախ եմ, որ առաջին անգամ կարող եմ փաստել, որ ես սերիալում աճ ապրեցի: Պետք է նաեւ նշեմ, որ հիացած եմ ողջ թիմի աշխատելաոճով ու մարդկային տեսակով:
 
 
-Հետաքրքիր է՝ Ձեր այս վերադարձն ինչպես ընդունեց հեռուստադիտողը, ինչ արձագանքներ են հասել Ձեզ:
 
 
- «Վերվարածներից» հետո սա այն սերիալն էր, երբ ինձ շատ էին գրում ու խոսում հերոսուհուս մասին, ինչն ինձ համար շատ հաճելի էր: «Փոխնակ մայրը» սերիալում ես մարմնավորեցի հասուն կնոջ, ինչը եւս հեռուստադիտողին նորություն էր, քանի որ արտաքնապես երիտասարդ երեւալս պատճառ է դարձել, որ իմ տարիքից ավելի երիտասարդ կանանց եմ մարմնավորել: Ես շնորհակալ եմ հանդիսատեսին, որ գնահատեցին ինձ. գնահատված լնելը միշտ հաճելի է:
 
 
-Հիմա «Վերվարածները» հեռուստասերիալը կրկին ցուցադրվում է: Ես հիշում եմ, որ դուք մի պահ հոգնել էիք Կարինայի նկատմամբ մարդկանց հետաքրքրվածությունից: Սերիալի կրկնությունը Կարինային կրկին հիշե՞ցնել է տվել հեռուստադիտողին:
 
 
- Իմ տեսակով այնպիսինն եմ, որ չեմ սիրում ուշադրության կենտրոնում լինել ու անդադար քննարկվել, ինչ շատ ակտիվ էր «Վերվարածների» ժամանակ: Հիմա, երբ սերիալի կրկնությունն է գնում «Շանթ»-ի եթերում, կարծես թե նախկին ակտիվությունը կրկին իրեն զգացնել է տալիս հատկապես երիտասարդների շրջանում, ովքեր 12 տարի առաջ չէին տեսել այն, քանի որ փոքր էին: Ինչեւէ, ուրախ եմ, որ տարիներ առաջ նկարահանված այս սերիալը այսօր շարունակում է սիրելի մնալ ու հեռուստադիտող ունենալ: Անցել է 12 տարի, բայց ես այսօր էլ չգիտեմ մի սերիալ, որն ավելի լավ է  նկարվում, քան այն ժամանակ Ռոմանն է նկարել, նաեւ չեմ կարծում, որ հիմա սցենարներն ավելի լավ են գրվում, քան այն ժամանակ Հարութն էր գրում: Հիմա հասկանում եմ, որ ինչքան էլ ես չեմ սիրում գրոտեսքային դերեր, միեւնույն է, այն հաջողել է ու տարիներ շարունակ սիրվել: Մենք շատ լուրջ գործ ենք արել, շատ լավ թիմ ենք եղել ու գուցե ֆենոմենը դրա մեջ է: «Վերվարածներում» պարզ, մաքուր ու ազնիվ ինչ-որ բան կար եւ գուցե սա էլ մեծ դեր է ունեցել: Հիմա առաջին անգամն եմ խոստովանում, որ ես չեմ ամաչում այդ գործի համար, շատ լավ է, որ դա եղել է իմ կյանքում: Այն ժամանակ մենք նկարահանումներն իրականացնում էինք այսօրվա համեմատությամբ շատ ավելի վատ տեխնիկայով, բայց դա անում էինք շատ ավելի պրոֆեսիոնալ, քան շատ ու շատ սերիալներ, որոնք այսօր են նկարահանվում:
 
 
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular