ՔՊ նիստում քննարկվել են Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին առնչվող հարցեր. Այն վարել է Փաշինյանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀուլիսի 13-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայտնում են կուսակցությունից:
Նիստին մասնակցել են Կուսակցության վարչության անդամներ, Երևանի Տարածքային կազմակերպությունների խորհուրդների անդամներ, Երևանի ավագանու անդամներ։
Քննարկվել են Երևանի ավագանու սպասվող ընտրություններում կուսակցության ընտրական ցուցակի ձևավորման կարգը և քարոզարշավին առնչվող հարցեր։