ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և Քաջարան խոշորացված համայնքը ստորագրեցին համագործակցության հուշագիր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2023 թվականի հուլիսի 13-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և Քաջարան խոշորացված համայնքը ստորագրեցին համագործակցության հուշագիր։

Գեոպրոմայնինգ ընկերությունների խմբի նախագահ և ԶՊՄԿ ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին և Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը ընդգծեցին, որ կողմերի միջև միշտ եղել է համագործակցույան սերտ կապեր, և հուշագիրը ինստիտուցիոնալ մակարդակի վրա է բարձրացնելու այդ հարաբերությունները։

Հուշագրով նախատեսվում է ստրատեգիական համագործակցության թիրախներ մշակել տնտեսական, մշակույթի, կրթության ու սպորտի, սոցիալական ապահովության, առողջապահության, ինչպես նաև քաղաքաշինական ոլորտներում։

Հուշագրի ստորագրման արարողությունից հետո ԶՊՄԿ ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին նշեց․ «Մեր ձեռնարկության և Քաջարան համայնքի համագործակցությունը օրինակելի կարող է լինել ցանկացած ազդակիր բնակավայրի ու ցանկացած ընկերության համար։ Մենք հասել ենք այնպիսի մակարդակի, որ համայնքային ծրագրերին աջակցելը մենք դիտարկում ենք ոչ թե պարտականությունների կամ սոցիալական պատասխանատվության հարթության մեջ, այլ որպես ներդրում մեր ընկերության զարգացման համար, քանի որ մեր հաջողություններն ապահովում են մեր աշխատակիցները, իսկ նրանք հիմնականում Քաջարան համայնքի բնակիչներ են։ Այսօր մենք այս համագործակցությունը բարձրացրել ենք ռազմավարական նոր որակի վրա»։

Համայնքապետ Մանվել Փարամազյանը նույնպես ողջունեց հուշագրի ստորագրման փաստը և ընդգծեց ձեռնարկության և համայնքի միջև մշտական ու բարձր մակարդակի հարաբերությունները․ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի դերն ու նշանակությունը անուրանալի է Քաջարան քաղաքի արարման պատմության մեջ և համայնքի զարգացման գործում՝ քաղաքի ստեղծման օրվանից մինչև այսօր, գրեթե յոթ տասնամյակ։ Ինչպես ասում ենք Քաջարան՝ հասկանում ենք կոմբինատը և հակառակը, երբ ասում ենք կոմբինատ հասկանում ենք Քաջարանը։ Բայց այս հուշագիրը Քաջարանի նորագույն պատմության մեջ մի նոր էջ բացեց՝ վերաարժևորելով այդ տասնամյակները և այդ տասնամյակների հանքարդյունաբերական հսկա գործարանի երբեմնի հրամանատարների ու երախտավորների մեծ ավանդն ու նվիրումը»։

Հիշեցնենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ն սոցիալական զարգացման ոլորտում հուշագրեր է ստորագրել նաև ընկերության ազդակիր մյուս՝ Կապան խոշորացված համայնքի և Սյունիքի մարզպետարանի հետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular