ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սյունիքում ռուս խաղաղապահներ չեն լինի․ Կոլերով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սյունիքում ռուս խաղաղապահներ չեն լինի, դա ձեռնտու չէ Հայաստանին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ռուս պատմաբան Մոդեստ Կոլերովը։

Նրա խոսքով՝ կա շատ կարեւոր գործոն, որին հազվադեպ են ուշադրություն դարձնում։

«Հայաստանի տարածքի մի մասում՝ Երեւանից մինչեւ Իրանի հետ սահման, մինչեւ իրավիճակի սրումը, պաշտոնական տվյալներով, բնակվում էր ոչ ավելի, քան 40 հազար մարդ։ Հետո, սրացման մի քանի փուլերից հետո, այնտեղից հեռացել է առնվազն 7 հազար մարդ։ Ստացվում է, որ այս ամբողջ հսկայական տարածքը բնակվում է մոտ 30 հազար մարդ: Դա չնչին է, որպեսզի երաշխավորվի այդ տարածքի հուսալի պաշտպանությունը ռազմական թիկունքի տեսանկյունից»,-նշեց նա։  

Կոլերովը կարծում է, որ Բաքվի հաշվարկն այն է, որ նա դե ֆակտո ճեղքելու է այդ միջանցքը, եւ Հայաստանը չի կարող այն պաշտպանել։

«Ադրբեջանն ակնկալում է, որ այդ միջանցքը հարկադրաբար կբացվի։ Դրանից հետո Հայաստանը ոչ մի տեխնիկական ուժ չի ունենա, որպեսզի այդ միջանցքն անզեն լինի։ Հույսերը, որ Իրանը կոշտ կերպով կպաշտպանի իր շահերը տարածաշրջանի այդ հատվածում, նույնպես դեռ չեն արդարացել։ Ադրբեջանը վերջին շրջանում սովորել է գործել փոքր քայլերով։ Նա այդպես է գործելու Երեւանի նահանջի ֆոնին»,-նշեց նա

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular